Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Գիտական կադրերի պատրաստում և որակավորում

Գիտական կադրերի պատրաստումն ու որակավորումն իրականացվում է ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով:

Ասպիրանտուրան, դոկտորանտուրան և հայցորդությունը հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձևեր են, որոնք իրականացվում են ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:


Ասպիրանտուրա

Ասպիրանտուրան հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է, որն իրականացվում են ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:

Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված բժիշկ-մասնագետի որակավորում:

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը 3 տարի է, իսկ հեռակա ձևով՝ 4 տարի, որի ընթացքում բացի որակավորման քննությունից ասպիրանտից պահանջվում է ձեռք բերել համապատասխան կրեդիտներ:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրությունը:

Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություն մասնագիտական առարկայից:

Մասնագիտական քննությանը կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր մինչ այդ հանձնել են «Օտար լեզու» (անգլերեն TOEFL (iBT)՝ 46 և IELTS՝ 5.5, գերմաներեն ON DAF`60 և ֆրանսերեն TCF` 200 միավորներ) և «Համակարգչից օգտվելու հմտություններ» (25 միավոր) առարկաներից տարբերակված ստուգարքներ:


Դոկտորանտուրա

Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը չպետք է գերազանցի 3 տարին: Դոկտորանտուրա ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ներկայացնում են տվյալ բուհում գիտական, հետազոտական և այլ նշանակություն ունեցող հիմնարար և/կամ կիրառական հետազոտությունների ծրագիր, նախագիծ:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, կամ սեփական նախաձեռնությամբ:


Հայցորդություն

Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության վրա աշխատող հայցորդներ կարող են լինել բարձրագույն կրթության (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի) որակավորում ունեցող անձինք:

Որակավորման քննություններ հանձնելու, կրեդիտային համակարգի սահմաններում համապատաս­խան քանակով կրեդիտներ ձեռք բերելու և ատենախոսությունն ավարտելու համար հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է:

Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության վրա աշխատող հայցորդներ կարող են լինել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձինք, ովքեր ներկայացնում են գիտության տվյալ բնագավառի զարգացման համար էական նշանակություն ունեցող ծրագիր:

Ատենախոսությունն ավարտելու առավելագույն ժամկետը 5 տարի է:

Հայցորդությունը բուհում իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով` սահմանված կարգով:


Միջազգային գիտահետազոտական համագործակցություն

ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱ ԵՎ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ

ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՔԹԻ, ԿՈԿՈՐԴԻ ԵՎ ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԵՆՍԱՔԻՄԻԱ

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ

ՄԱՆԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ _ՆԵՈՆԱՏՈԼՈԳԻԱ_

ՄԱՆԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ_ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ_ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ

ՆԵՐՔԻՆ ՀԻՎՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ_ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՄՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ _ՍԵՔՍՈԼՈԳԻԱ

ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՄՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ _ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՄՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՈՒՐՈԼՈԳԻԱ

ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ _ԿՈԼՈՊՐՈԿՏՈԼՈԳԻԱ

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ _ՄԱՆԿԱԿԱՆ

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ _ՊԼԱՍՏԻԿ

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ_ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

«ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ» (ԿՐԾՔԱՅԻՆ)

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

ԺԴ.00.01-Մանկաբարձություն և գինեկոլոգիա

ԺԴ.00.02-Մարդու անատոմիա, հյուսվածաբանություն, բջջաբանություն և սաղմնաբանություն

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ալերգոլոգիա և իմունոլոգիա)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Արյունաբանություն)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Գաստրոէնտերոլոգիա)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Էնդոկրինոլոգիա)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Թոքաբանություն)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ինֆեկցիոն)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Մաշկավեներաբանություն)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Նեֆրոլոգիա)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ռազմադաշտային թերապիա)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ռեաբիլիտոլոգիա և սպորտային բժշկություն)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ռևմատոլոգիա)

ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ֆթիզիատրիա)

ԺԴ.00.04-Սրտաբանություն

ԺԴ.00.05-Հիգիենա, մասնագիտական ախտաբանություն և թունաբանություն

ԺԴ.00.06-Մանկաբուժություն

ԺԴ.00.07-Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն

ԺԴ.00.07-Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն (Սեքսոլոգիա)

ԺԴ.00.07-Նյարդաբանություն,հոգեբուժություն և թմրաբանություն (Հոգեբուժություն և Թմրաբանություն)

ԺԴ.00.08-Ուռուցքաբանություն

ԺԴ.00.09-Ախտաբաական անատոմիա և դատական բժշկություն

ԺԴ.00.10-Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա

ԺԴ.00.11-Բժշկական ռադիոլոգիա

ԺԴ.00.12-Ստոմատոլոգիա

ԺԴ.00.13-Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԺԴ.00.14-Դեղաբանություն

ԺԴ.00.15-Վիրաբուժություն

ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Անոթային)

ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Դիմածնոտային)

ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Կրծքային)

ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Մանկական)

ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Նյարդավիրաբուժություն)

ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Պլաստիկ)

ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Սրտային)

ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Վիրաբուժական հիվանդություններ)

ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժություն)

ԺԴ.00.16-Համաճարակաբանություն

ԺԴ.00.17-Հանրային առողջության և առողջապահության կազմակերպում

ԺԴ.00.18-Քթի, կոկորդի և ականջի հիվանդություններ

ԺԴ.00.19-Աչքի հիվանդություններ

ԺԴ.00.20-Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում

ԺԴ.00.21-Ուրոլոգիա

ԺԵ.00.01-Դեղագիտություն

Գ.00.04-Բիոքիմիա

Գ.00.07-Մանրէաբանություն

Գ.00.15-Գենետիկա


Անհրաժեշտ ձևաթղթեր

 

Find us on Facebook