Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ աշխատակիցներն ու հիվանդանոցային համալիրները՝ լավագույնների թվում

14.05.2015

Երեկ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2015» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Միջոցառման շրջանակներում լավագույնի կոչմանն արժանացանք նաև մենք, ինչի համար հպարտ ենք և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում մեր աշխատանքը:

Եվ այսպես՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր Նունե Շահվերդյանն արժանացավ «Բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ» մրցանակին: Մրցանակը հանձնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ Վիուլեն Հակոբյանը:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի պատվավոր բժիշկ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն արժանացավ «Միկրովիրաբուժության առաջատար վիրաբույժ» մրցանակին:

Մեր բուհի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր բժիշկ, Էրեբունի բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, ՀՀ առողջապահության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, ՀՀ գիտության ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանն արժանացավ «Բժշկության մեջ ներդրած մեծ ավանդի համար» մրցանակին:

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրներն արժանացան «Բազմապրոֆիլ, մեծահասակներին և երեխաներին բուժօգնություն տրամադրող և առողջապահության որակյալ մասնագետներ պատրաստող տարվա լավագույն հիվանդանոցային համալիրներ» մրցանակին:

Նշենք, որ առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին:

Սրտանց շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook