Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում շնորհավորեցին և պարգևատրեցին բուժքույրերին

12.05.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում կայացավ Բույքույրերի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում:

Մասնագիտական տոնի կապակցությամբ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանադանոցի բուժքույրերին շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը: «Չպետք է նույնացնել բուժքրոջը բժշկի օգնականի հետ. դա առանձին մասնագիտություն է, որը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում: Բուժքույր, գթության քույր՝ սա այն մարդն է, ում մոտ գթությունը դառնում է մասնագիտություն», - նշեց Միքայել Նարիմանյանը:

Բուժքույրերին ողջունեց և շնորհավորեց նաև ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը: ««Բուժքույր» բառի մեջ շեշտը միշտ դրվում է «բուժ» բառի վրա, այնինչ պետք է շեշտել «քույր» բառը, քանի որ քույրը նեղ օրվա ընկերն է, մեղմացնող, հարմարվող, հոգատար մեկը: Այսպիսին են նաև մեր բուժքույրերը, ում վրա ընկնում է բուժօգնություն տրամադրելու դժվար և պատասխանատու գործի 80 տոկոսը», - ընդգծեց պրոռեկտորը:

Այնուհետև համալսարանական 2 հիվանդանոցների ավագ բուժքույրերը տեսարաշարով ներկայացրին բուժքույրական գործի պատմությունը:

Միջոցառման ավարտին Միքայել Նարիմանյանը և Արմեն Մինասյանը պատվոգրեր հանձնեցին «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանադանոցային համալիրների հետևյալ բուժքույրերին.

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

  1. Խլղաթյան Անուշ՝ անհետաձգելի բուժօգնության ծառայություն
  2. Ասատրյան Սուսաննա՝ վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա
  3. Ալվրցյան Գայանե՝ ինտենսիվ թերապիայի ծառայություն
  4. Հարությունյան Հասմիկ՝ անեսթեզիոլոգիայի ծառայություն
  5. Ամբարյան Նաիրա՝ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
  6. Բեգրակյան Սիրանուշ՝ պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության կլինիկա
  7. Գալստյան Աստղիկ՝ վիրաբուժության կլինիկա
  8. Գրիգորյան Ամալյա՝ վիրահատական բլոկ
  9. Վարդանյան Սուսաննա՝ ակնաբուժական կլինիկա
  10. Սարգսյան Նարինե՝ լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն
  11. Օհանջանյան Սուսաննա՝ «Հերացի» պոլիկլինիկա
  12. Սարգսյան Ժենյա՝ ընդհանուր և ինվազիվ սրտաբանություն
  13. Հարությունյան Լիլիթ՝ ռադիոլոգիայի կենտրոն

«Մուրացան» հիվանդանոցային համալիր

  1. Դիլանյան Կարինե՝ թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
  2. Մկրտչյան Արփինե՝ թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
  3. Գասպարյան Նաիրա՝ թունաբանական կլինիկա
  4. Քոչարյան Գոհար՝ ախտորոշիչ կենտրոն
  5. Հովհաննիսյան Նվարդ՝ քիմիաթերապիայի կլինիկա
  6. Սարգսյան Իրինա՝ «Մուրացան» պոլիկլինիկա
  7. Գրիգորյան Ռուզաննա՝ «Մուրացան» պոլիկլինիկա:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook