Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում տրվեց «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադայի մեկնարկը

4.05.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադայի բացման հանդիսավոր արարարողությունը, որին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում աշակերտական օլիմպիական շարժմանը. «Պատահական չէ, որ մեր աշակերտները մշտապես մրցանականեր և մեդալներ են նվաճում միջազգային օլիմպիադաներին: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և ցանկանում, որ լավ տպավորություններով գնան Հայաստանից»:

Օլիմպիադայի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց նաև ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը, ով իր խոսքում կարևորեց «Քիմիա» առարկան հատկապես բժշկական մասնագիտությունների համար. «Մաղթում եմ Ձեզ օլիմպիական հանգստություն, հաղթանակի հասնելու մեծ կամք, հաջողություն, և միշտ հիշեք, որ հաջողությունը սիրում է պատրաստվածներին», - ասաց նա:

Ներկաներին ողջունեց և հաջողություններ մաղթեց նաև Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկան Վալերի Լունինը:

Նշենք, որ «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադան կտևի մինչև մայիսի 8-ը, որին կմասնակցի 15 երկրի՝ թվով 92 աշակերտ և թիմերի 20 ղեկավար: Տեղեկացնենք նաև, որ քիմիայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադան Հայաստանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ. 1997թ.-ին Երևանում տեղի է ունեցել 31-րդ օլիմպիադան, 2006թ.՝ 40-րդ օլիմպիադան: 1997թ.-ից առ այսօր ՀՀ մասնակիցները վաստակել են 27 մեդալ, որից 24-ը` բրոնզե, 2-ը արծաթե և 1-ը՝ ոսկե: Այս տարի Հայաստանի թիմն օլիմպիադային ներկայանում է 10 հոգով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook