Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները

29.04.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշում և հպարտանում ենք» միջոցառումների շարքը:

Միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց ԵՊԲՀ Հաղթանակի հուշաքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողությամբ:

Այնուհետև ողջույնի և 24 վետերան-բուժաշխատողներից միջոցառմանը ներկա 4 ներկայացուցիչներին ուղղված խոնարհումի խոսքերով հանդես եկան ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Կարևորելով բժիշկների և միջին բուժանձնակազմի դերը ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ հետագայում Արցախյան ազատամարտի տարիներին՝ բանախոսներն ընդծեցին, որ հաղթանակների համար պարտական են նաև նրանց: Այնուհետև պատերազմի տարիներին ռազմական բժիշկների դերի մասին զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը:

Ելույթներից հետո Մեծ հաղթանակի 4 վետերան-բուժաշխատողները՝ Անիկ Պապյանը, Զոյա Շաբարինան, Սոֆի Սարգսյանը և Սուրեն Ստեփանյանը պարգևատրվեցին ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով, ՀՀ պաշտպանության նախարարության մեդալներով և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի նվերներով:

ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը վետերաններին Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին առիթով պարգևատրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով:

Միջոցառումն ավարտվեց ուսանողների կողմից պատրաստված համերգային ծրագրով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook