Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հերթական հաղթանակը հետազոտական մրցույթում

28.04.2015

Հայտնի է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ՌԴ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2015» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ցանկը:

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Էդուարդի Մելիք-Փաշայանի ղեկավարությամբ «Դեպրեսիայի ռեցիդիվի գենետիկական և կլինիկական նախադրյալները Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում. կանխատեսող կրոսկուլտուրալ մոդել» վերնագրով գիտական ծրագիրը ևս ճանաչվել է հաղթող և ստացել ֆինանսական աջակցություն:

Շնորհավորում ենք հետազոտական խմբին և ցանկանում նորարնոր հաջողություններ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook