Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը

17.04.2015

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարեց խորհրդի անդամ, բուհի նախկին ռեկտոր, ակադեմկոս Վիուլեն Հակոբյանը:

Խոհուրդը նախ հաստատեց օրակարգի հարցերը: Առաջին հարցը վերաբերում էր համալսարանի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը, ինչը պայմանավորված էր բուհի իրավական նոր կարգավիճակով, այն է՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելը:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրվեց խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վիուլեն Հակոբյանը, ներկայացնելով թեկնածուին, նշեց, որ Արմեն Աշոտյանը բժշկական համալսարանի լավագույն ուսանողներից է եղել և իր կրթական ու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ նպաստել է բուհի զարգացմանը:

Այնուհետև հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ նախագահ ընտրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նախարարն ընդգծեց, որ բժշկական համալսարանը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է մեր կրթական համակարգում և պատահական չէ, որ նրա դերն առանձնակի է կարևորվում: Արմեն Աշոտյանը խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ նոր իրավական կարգավիճակով պայամանավորված՝ լիազոր մարմնի և ռեկտորատի մի շարք իրավասություններ այժմ վերապահվում են հոգաբարձուների խորհրդին:

Ընտրվեց նաև խորհրդի քարտուղար և հաստատվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը, որից հետո խորհուրդը քննարկեց ԵՊԲՀ ռեկտորի թափուր տեղի մրցույթի կազմակերպման հարցը: Որոշվեց ռեկտորի ընտրության մրցույթը հայտարարել սույն թվականի ապրիլի 20-ին, իսկ ընտրությունն անցկացնել հունիսի 5-ին՝ պահպանելով թեկնածուների փաստաթղթերի ներկայացման 40-օրյա ժամկետը:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք ընթացիկ հարցեր:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook