Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Չուվաշիայի պետական համալսարանի ուսանողները սիրեցին մեր երկիրը և բժշկական համալսարանը

16.04.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը հյուրընկալեց ՌԴ Չուվաշիայի Հանրապետության Չեբոքսարի քաղաքի Ն.Ի. Ուլյանովի անվան Չուվաշիայի պետական համալսարանի (ՉՊՀ) ուսանողներին՝ ՉՊՀ ֆարմակոլոգիայի և կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Սվետլանա Պավլովայի գլխավորությամբ: Վերջիններս փոխանակային ծրագրով գտնվում են ԵՊԲՀ-ում:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Արմեն Համբարձումյանը և միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, ՈՒԽ ներկայացուցիչներ:

Միքայել Նարիմանյանը ծանոթացավ ուսանողների հետ, տեղեկացավ նրանց ընտրած մասնագիտություններին, Հայաստանում և մասնավորապես՝ ԵՊԲՀ-ում նրանց առօրյային, հետագա ծրագրերին և անելիքներին:

ՉՊՀ ուսանողները ջերմորեն արտահայտվեցին մեր երկրի, մեր ժողովրդի, մեր քաղաքի և մեր բուհի մասին՝ հատկապես շեշտելով հիանալի պայմանները, որոնցում իրենք անց են կացնում դասերը:

Նրանք շնորհակալություն հայտնեցին Միքայել Նարիմանյանին և բուհի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ նման վերաբերմունքի և ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորության դեպքում կրկին այցելել մեր երկիր և մեր բուհ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook