Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ աշխատակիցը պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»

7.04.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հիգիենայի ամբիոնի վարիչ, Ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար Լարիսա Ավետիսյանին շնորհվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև` «Ոսկե հուշամեդալ»:

Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Նշենք, որ պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ պարգևներ հանձնեց ոլորտի կին մասնագետներին: Շնորհավորելով բոլոր կանանց տոնի առիթով` նախարարը նշեց, որ կրթության ոլորտը Հայաստանի «ամենագեղեցիկ» ոլորտներից մեկն է, քանի որ մեծ քանակությամբ և դերակատարությամբ կանայք ու աղջիկներ են աշխատում այնտեղ:

Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր երաժշտական անակնկալ-նվերը մատուցեց հայ կանանց՝ նրանց նվիրելով իր հեղինակած «Ինձ խոստացիր« ստեղծագործությունը, որը կատարեց երգիչ Հայկոն:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook