Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ղողանջ ոգեկոչման». Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում

7.04.2015

Ս/թ ապրիլի 4-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Ղողանջ ոգեկոչման» խորագրով միջոցառումը, որով մեկնարկեց «Հիշում եմ և պահանջում» միջոցառումների շարքը:

Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտներն իրենց ելույթներով միացան 1915թ.-ի արյունալի օրերի անմեղ զոհերի հիշատակի խնկարկմանը:

Օրվա խորհուրդը շարունակվեց դպրոցի բակում` մոմավառության արարողությամբ, որին հաջորդեց «Եղևնին մեր անմար հիշողության խորհրդանիշն է» ծառատունկը և «Հիշում եմ և պահանջում» հուշատախտակի բացումը:

Միջոցառումը եզրափակվեց միասնական երգով ու ընդհանրական աղոթքով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook