Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Բանականության հետքերով» ուսանողական գիտաժողով

25.03.2015

Մարտի 25-ին Ուսանողական գիտական ընկերության մի նոր մտահաղացում ևս կյանքի կոչվեց: Նախորդ կիսամյակում ձևավորված անթրոպոլոգիայի գիտական խմբակի նախաձեռնությամբ կայացավ «Բանականության հետքերով» ուսանողական գիտաժողովը նվիրված մարդու էվոլյուցիոն զարգացմանը: Հարկ է նշել, որ անթրոպոլգիա ուղղվածությամբ խմբակի ձևավորման գաղափարը երկրորդ կուրսի ուսանողուհի Մագդա Օսիպյանինն էր, ով հանդիսանում է անթրոպոլոգիայի գիտական խմբակի կոորդինատորը:

Թեև կոնֆերանսի նախաձեռնությունը երկրորդ կուրսեցիներինն էր, սակայն կոնֆերանսին ներկա էին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կ.Բ. Ենկոյանը, գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ա.Վ. Զիլֆյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ, տարբեր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև ծնողներ և այլ բուհերի ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի ընթացքում ուսանողները պարզեցին, թե մոտավոր ինչպիսի՞ն է եղել նեանդերտալցին, ի՞նչ գեներով է պայմանավորված գլխուղեղի ծալքավորումը, ո՞ր հիվանդություններն են բնորոշ տարբեր ռասաներին: Քննարկվեցին նաև երկրի վրա կյանքի ծագման մի քանի հավանական վարկածներ, այդ թվում պանսպերմիայի վարկածը: Նաև պարզվեց, որ մարդու օրգանիզմում կան շատ ավելի մեծ թվով ռուդիմենտներ, քան շատերը դրա մասին գիտեն, իսկ ատավիզմների թիվը նույնն է, ինչ կենսաբանության դպրոցական դասագրքում և ոչինչ չի ավելացել:

Գիտաժողովի ընթացքում լավագույն հարց տվող անձն այս անգամ ստացավ վերնաշապիկ էվոլյուցիան խորհրդանշող նկարով, իսկ մրցանակին արժանացավ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս Անդրանիկ Մանուկյանը:

Ինչպես իր խոսքում նշեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր պրոֆեսոր Ենկոյանը, այս կոնֆերանսից նույնսիկ դասախոսների համար էր այն ուսուցողական, քանզի ստացան բավականին շատ նոր գիտական տեղեկատվություն:

Իսկ կոնֆերանսի ավարտին ՈՒԳԸ-ն ստացավ նոր առաջարկ՝ ուսումնսաիրել հայ տեսակի զարգացման օրինաչափությունները:

Շնորհավորում ենք բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ մաղթելով նոր մտքեր և գաղափարներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook