Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանի և Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի միջև համագործակցության մասին

27.03.2015

2013թ.-ի ապրիլին ստորագրվեց «Համաձայնագիր Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» միջև և պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու բուհերի համագործակցության հիմնական ուղղությունների՝ բուհերի ուսանողների և գիտամանկավարժական աշխատակիցների ակադեմիական շարժունության զարգացման, նորարարական ձևաչափի բժշկական կրթության զարգացման (ԵՊԲՀ-ում «Սիմուլյացիոն կենտրոնի» կազմակերպում՝ ՄՊԲՀ-ի «Վիրտուալ կլինիկայի» օրինակով), գիտահետազոտական փոխգործունեության (այդ թվում՝ հեղինակավոր հրատարակչություններում համատեղ հրատարակումներ) և այլնի մասին:

2013թ.-ին ԵՊԲՀ պատվիրակությունը (կազմում՝ պրոֆ. Ս.Ա. Ավետիսյան, դոց. Ս.Պ. Քոչարյան, դոց. Մ.Ռ. Օհանյան և դոց. Ա.Վ. Բայկով) մասնակցեց «Նորարարական կրթական տեխնոլոգիաները բժշկության մեջ – 2013թ.» միջազգային գիտաժողովին և «Բժշկության մեջ սիմուլյացիոն ուսուցման ռուսաստանյան հասարակության 2-րդ համագումարին» (2013թ., սեպտեմբեր, ք. Մոսկվա)՝ ԵՊԲՀ կրթական ծրագրերում սիմուլյացիոն կրթության մոդելը ներդնելու նպատակով:

2014-ի նոյեմբերին «Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողով»-ի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվեց փոխըմբռնման-համագործակցության Մեմորանդում (07.11.14թ., ք. Երևան), որում ներառված էր երկու երկրների շարունակական բժշկական կրթության ոլորտում համագործակցության մասին կետ: ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակության հետ ԵՊԲՀ-ում հանդիպման ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց ապագայում առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ամրապնդման և զարգացման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով ԵՊԲՀ-ի և ռուսաստանյան բուհերի դերն այդ գործում:

2015թ.-ի հունվարի 20-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) և Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի (ՄՊԲՀ) միջև ստորագրվեց երկկողմանի համագործակցության համաձայնագրին կից աշխատանքային ծրագիր, որի հիմնական նպատակն էր ուսանողների ակադեմիական շարժունության ապահովումը, այդ թվում՝ ամառային արտադրական պրակտիկայի անցկացումը, դասախոսների վերապատրաստումը, դասախոսների հրավիրումը դասախոսություններ կարդալու ինչպես նախադիպլոմային, այնպես էլ հետդիպլոմային կրթության համակարգում, համատեղ կրթական ծրագրերի ստեղծումը:

ԵՊԲՀ-ի և ՄՊԲՀ-ի միջև 4-5-րդ կուրսերի ուսանողների առաջին փոխանակումը ամառային արտադրական պրակտիկան անցկացնելու համար (2-3 շաբաթ տևողությամբ) նախատեսվում է 2015-ի հուլիսին: Հաջորդ տարում նախատեսվում է նաև ուսանողների փոխանակում (1 ամիս տևողությամբ)՝ ճանաչողական ուսումնառության նպատակով, որի ընթացքում կողմերն արտոնյալ պայմաններով կփոխանակվեն 3-4 սովորողներով (հանրակացարանում անվճար բնակություն, օդանավակայան-քաղաք-օդանավակայան տրանսֆեր և այլն)՝ ըստ բուհերի կողմից համաձայնեցված ծրագրի:

Այսուհետ Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի մասին նորություններին տեղեկացեք այս կայք-էջում՝ http://www.mma.ru/events/ կամ անցնելով հետևյալ հղումով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook