Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շախմատային հանդիպում ԵՊԲՀ հայ և հնդիկ ուսանողների միջև

30.03.2015

Երեկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հայ-հնդկական բարեկամության ծրագրի շրջանակներում կայացավ հանդիպում ԵՊԲՀ-ի հայ և հնդիկ շախմատիստների:

Միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը, միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Սուրեշ Բաբուն և այլոք:

Նշենք, որ մրցաշարը կազմակերպվել էր հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ի գլխավոր քարտուղար Լուսինե Թոռունյանի նախաձեռնությամբ, ով ևս ներկա էր հանդիպմանը:

Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook