Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մեր խորին ցավակցությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը

27.03.2015

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ս/թ մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված` գերմանական Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի զոհված ուղևորների և անձնակազմի հիշատակին՝ բուհի անունից ծաղկեպսակ տեղադրելով Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ:

Մինչ այդ ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանն իր ցավակցությունն էր հայտնել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին՝ նամակի տեսքով:

Հիշեցնենք, որ գերմանական Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը, կործանվել է Ֆրանսիայի հարավում: Օդանավում գտնվող 144 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են: Մարտի 25-ից Գերմանիայում այս առթիվ հայտարարված է եռօրյա սուգ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook