Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Առաջին քայլերը գիտահետազոտական աշխատանքների ճանապարհին» խորագրով սեմինար Ծաղկաձորում

18.03.2015

2015թ. մարտի 14-15-ին ԵՊԲՀ մոտ 70 ուսանող և օրդինատոր Ծաղկաձորում մասնակցեցին Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Առաջին քայլերը գիտահետազոտական աշխատանքների ճանապարհին» աշխատանքային սեմինարին:

Սեմինարների ընթացքում ուսանողները սովորեցին ինչի՞ց սկսել գիտական հետազոտությունը և ինչպես երազանքը դարձնել իրականություն, ծանոթացան աղբյուրների հետ ճիշտ աշխատելու և քննադատական ընթերցման սկզբունքներին, իմացան, թե ինչ մեթոդներ կարող են կիրառել իրենց աշխատանքների ընթացքում, սովորեցին ինչպես նախագծել հետազոտության դիզայնը և կատարել արդյունքների վերլուծություն: Ուսանողների ուշադրությունից չվրիպեցին նաև վարքային թեստերի ուսումնասիրությունը, մետաանալիզը և «Ինչպես ներկայացնել գիտական աշխատանքը. Էֆեկտիվ խոսք և պրեզենտացիա» թեմաները: Այս բոլոր զեկույցները ներկայացվեցին համալսարանի այնպիսի առաջատար մասնագետների կողմից, ինչպիսիք են գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Բ. Ենկոյանը, Ա.Ս. Գրիգորյանը և Ա.Մ. Մարտիրոսյանը:

Ուսանողները բաժանվեցին հինգ թիմերի և ստացան թեմաներ, իրենց ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար: Աշխատանքային մթնոլորտն ապահովված էր ոչ միայն ամբողջ օրվա, այլ նաև գիշերվա ընթացքում: Երկրորդ օրը թիմերի ավագները ներկայացրեցին իրենց նախագծերը:

Կարող ենք փաստել, որ երկու բուռն աշխատանքային օրերից հետո ՈւԳԸ-ն արդեն իսկ ունի 5 նոր գիտահետազոտական նախագծեր, որոնք շուտով կյանքի կկոչվեն:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ:
ԵՊԲՀ, ՈւԳԸ

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook