Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«ՍՈՍ» մանկական գյուղի փոքրիկները՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում

27.02.2015

2014թ նոյեմբերի 2-ին կլինիկական օրդինատորները՝ հետբուհական և շարունականան բժշկության ֆակուլտետի դեկան Սաթենիկ Բաղդասարյանի գլխավորությամբ, այցելեցին Իջևանի ՍՈՍ մանկական գյուղի երեխաներին: Բազմապրոֆիլ մասնագիտական բժշկական խումբը հետազոտեց 84 երեխաների, որոնց մոտ հայտնաբերվեցին առողջական տարբեր խնդիրներ:

30.01.2015թ. գիտական խորհրդում որոշում կայացվեց՝ համալսարանական բուժհաստատություններում կազմակերպել Իջևանի ՍՈՍ մանկական գյուղի երեխաների անվճար բուժօգնությունը:

Արդյունքում՝ 2015թ փետրվար ամսվա ընթացքում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկներն ընդունեցին թվով 38 մանուկ, որոնք բուժզննում և խորհրդատվություն ստացան մանկաբույժների և նեղ մասնագետների կողմից, կատարվեցին անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ՝ արյան ընդհանուր, բիոքիմիական և հորմոնալ քննություններ, ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություններ:

Այդ ամենից զատ, նախատեսված է նաև, որ ստացիոնար բուժման կարիք ունեցող երեխաներն առաջիկայում ստանան անհրաժեշտ բուժօգնություն:

Հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում երեխաներին ուղեկցում էր Զիզի անունով ծաղրածուն, ինչն իր հերթին ստեղծում էր ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ նրանց համար: Իսկ այցելությունների ավարտին երեխաներն ապահովվում էին սնունդով:

Այդպիսով, ԵՊԲՀ ղեկավարության դիտակետում գտնվող հրատապ հարցերից մեկը ստացավ իր տրամաբանական լուծումը:

Նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական, քանզի մանկան դեմքին փայլող ժպիտն ամենամեծ պարգևն է:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook