Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Միքայել Նարիմանյանը մասնակցեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիային

9.03.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը մասնակցեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստին, որը նվիրված էր հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարի հիմնահարցերին:

Նիստի ընթացքում ներկայացվեցին իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ մշակված առաջարկները: Նշվեց, որ ուսումնասիրությունները կատարվել են հանրապետության 108 խոշոր բժշկական կենտրոնում, որից 60-ը` մարզերում: Ընդգծվեցին թերությունները և բացթողումները առկա ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում, ինչպես նաև կարևորվեցին վարակների վերահսկման ծրագրերի ներդրման, համաճարակաբանի առկայության, համաճարակային պատշաճ հսկողության իրականացումը:

Քննարկման ընթացքում ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարի առաջարկներով հանդես եկան կոլեգիայի անդամներ` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը և այլոք:

Տեղեկացնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում տարեկան ավելի քան 1,4 մլն մարդու հիվանդանոցային բուժման ընթացքը բարդանում է ներհիվանդանոցային վարակներով: Անգամ զարգացած երկրների ամենաժամանակակից հիվանդանոցներում բուժում ստացողների առնվազն 5-12 տոկոսի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակային բարդություններ: Ընդ որում ԱՄՆ-ում այն կազմում է 5-6%, ԵՄ-ում ՝ 7,1%, իսկ զարգացող երկրներում՝ 25-40%։ ՌԴ-ում՝ 8-10%, Բելառուսում՝ մինչև 35%, Ղազախստանում՝ 7-20%:

Կոլեգիան ընդունեց համապատասխան որոշում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook