Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ստացանք հավատարմագրման վկայականը

6.03.2015

Երեկ՝ մարտի 5-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ստացավ հավատարմագրման վկայականը :

Հիշեցնենք, որ ս/թ փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կայացվեց երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմամբ Երևանի պետական բժշկական համալսարանին շնորհվեց հավատարմագրում 4 տարով (Հրաման ):

Նշենք նաև, որ Երևանի պետական համալսարանին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին (նախկին ՀՊՃՀ) շնորհվեց հավատարմագրում համապատասխանաբար 6 և 4 տարի ժամկետներով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook