Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանն արժանացավ «Հայկյան» մրցանակի

5.03.2015

Երեկ Երևանի պետական Կամերային թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2014» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայկյան» մրցանակների արժանացան 2014թ.-ի երիտասարդական ոլորտի լավագույն կառույցներն ու ծրագրերը:

Ուրախ և հպարտ ենք տեղեկացնելու, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում արժանացավ «Հայկյան» մրցանակի՝ «Առաջնորդենք ապագան» միջազգային երիտասարդական համաժողովի համար:

Շնորհավորում ենք մեր Ուսանողական խորհրդարանին և մաղթում նորանոր նվաճումներ և ձեռքբերումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook