Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ գիտխորհրդի հերթական նիստ

26.02.2015

Ս/թ փետրվարի 25-ին ԵՊԲՀ-ում կայացավ գիտխորհրդի հերթական նիստը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Նիստի բացմանը ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը գիտակրթական և գործնական առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե հուշամեդալով պարգևատրեց ԵՊԲՀ ուռոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իվան Գերասիմի Աղաջանյանին: Նշելով բուհի հաջողությունների մեջ առաջատար մասնագետների և իրենց ուսուցիչների դերի կարևորության մասին՝ Միքայել Նարիմանյանը նշեց, որ մեծ երջանկություն է լինել գնահատված հարազատների, բարեկամների, աշակերտների և գործընկերների կողմից, և բուհի հաջողությունների համար իրենք պարտական են նաև իրենց ուսուցիչներին:

Պրոֆեսոր Աղաջանյանին պարգևատրման կապակցությամբ շնորհավորեց և կատարած աշխատանքների և գործնական բժշկագիտության մեջ ավանդի համար շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նիստի հանդիսավոր մասից հետո կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը ներկայացրեց համալսարանական հիվանդանոցային համալիրների 2014թ.-ի բուժական գործունեության մասին տարեկան հաշվետվությունը:

Պրոռեկտորը ներկայացրեց 2014թ.-ի ընթացքում համալսարանական հիվանդանոցներում պետպատվերի շրջանակներում և վճարովի հիմունքներով բուժօգնություն ստացած հիվանդների թիվը և համեմատական անցկացրեց նախորդ տարիների նույն ցուցանիշի հետ:

Զեկուցման շրջանակներում պրոֆեսոր Մինասյանի կողմից ընդարձակ հղումներ արվեցին համալսարանի փաստացի ֆինանսական հոսքերին, մանրամասն վերլուծվեցին ծախսերը, մուտքերը, տնտեսումները, ներկայացվեցին կատարված վերանորոգման աշխատանքները:

Պրոռեկտորը ներկայացրեց նաև 2014թ.-ի ընթացքում համալսարանական հիվանդանոցներում և դրանց հետ կապված միջոցառումները, ընդգծեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում գործող Ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի կարևորությունը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաշվետվության ավարտին պրոռեկտորը խոսեց նաև 2015թ.-ին նախատեսված աշխատանքների մասին. դրանց շարքում են նոր ծառայությունների ստեղծումը և այլ կարևոր ծրագրեր, որոնց իրականացումն առավելագույնս կնպաստի համալսարանական հիվանդանոցների ինչպես կլինիկական, այնպես էլ գիտական և ուսումնական գործունեության որակի բարձրացմանը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook