Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց

3.03.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի ամփոփման արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ողջունելով և շնորհավորելով կրթաթոշակի արժանացած ուսանողներին՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ սա ՀՀ Կառավարության ծրագիրն է, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միջնորդ կազմակերպություն է, որը տարիների ընթացքում կարողացել է այնպես կազմակերպել ամեն ինչ, որպեսզի բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն բարձր և գերազանց առաջադիմություն, ովքեր ունեն համապատասխան տեղեկանք սոցիալական ծառայություններից և միակողմանի ծնողազուրկ են, արժանանան դրամական փոխհատուցման: «Ծրագրի գոյությունը և ուսանողության ներկայությունն այստեղ ապացույցն է այն բանի, որ մենք կարողացել ենք ծրագիրը դարձնել վստահելի», - հավելեց Կարեն Ավագյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ բուհերի ուսանողական կառույցների ներկայացուցիչներին հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը:

«Բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր դեր է ունեցել մեր հասարակությունում: Մի բան հստակ է՝ որակյալ և կրթված մասնագետը միշտ պահանջված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միշտ աջակցում է երիտասարդներին՝ հասանելիք կրթությունը ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով: Բարձրագույն կրթության հասանելիության հարցը մշտապես գտնվում է մեր կառավարության ուշադրության կենտրոնում», - իր խոսքում նշեց վարչապետը:

Ավելացնենք, որ այս ծրագրով կրթաթոշակի արժանացան հայաստանյան տարբեր բուհերի 646 ուսանողներ, այդ թվում՝ 60-ը ԵՊԲՀ-ից:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook