Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ պրոֆեսորական պոլիկլինիկան այցելեց Հրազդան քաղաքի հիվանդանոց

2.03.2015

Ս/թ փետրվարի 28-ին ԵՊԲՀ պրոֆեսորական պոլիկլինիկայի առաջատար մասնագետները, ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանի գլխավորությամբ, մարզային առաջին այցով գտնվում էին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հիվանդանոցում:

Այցելության նպատակն էր անվճար խորհրդատվություններ իրականացնել տեղի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև մոտիկից ծանոթանալ մարզային առողջապահության խնդիրներին:

Այցի շրջանակներում համալսարանի պրոֆեսորների անվճար խորհրդատվությունները ստանալու հնարավորություն ունեցան մոտ 200 պացիենտներ:

Հիշեցնենք, որ ԵՊԲՀ պրոֆեսորական պոլիկլինիկան գործում է շուրջ մեկ տարի, և յուրաքանչյուր շաբաթ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալ մեր առաջատար մասնագետների անվճար խորհրդատվությունները «Հերացի» համալսարանական պոլիկլինիկայում, ժամը 10:00-12:00-ը:

Խորհրդատվություններն իրականացվում են հետևյալ մասնագիտություններով՝

  • թոքաբանություն՝ Միքայել Զախարի Նարիմանյան, ԵՊԲՀ ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • ՔԿԱ հիվանդություններ՝ Արթուր Կիմի Շուքուրյան, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • վիրաբուժական հիվանդություններ՝ Մուշեղ Միսակի Միրիջանյան, վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • կոլոպրոկտոլոգիա՝ Արմեն Միքայելի Մինասյան, կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • մանկաբուժություն՝ Նունե Գևորգի Բաղդասարյան, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ,
  • մաշկաբանություն և սեռավարակաբանություն՝ Կարեն Ռշտունի Բաբայան, մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • նյարդաբանություն՝ Հովհաննես Մորիսի Մանվելյան, նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • նյարդավիրաբուժություն՝ Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • սրտաբանություն՝ Հմայակ Սոսի Սիսակյան, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • էնդոկրինոլոգիա՝ Էդվարդ Նորայրի Թորոմանյան, էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.թ., դոցենտ,
  • ակնաբուժություն՝ Արմեն Աբրահամի Շաքարյան, մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook