Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում թերություններ և բացթողումներ չեն արձանագրվել

24.02.2015

Ս/թ փետրվարի 16-20-ը, ղեկավարվելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով և «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2015թ. հունվարի 20-ի № 14-Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ կրթության պետական տեսչության տարեկան աշխատանքային ծրագիրը և ՀՀ կրթության պետական տեսչության պետի` 2015թ. հունվարի 21-ի № 01-Ա կարգադրությամբ հաստատված ստուգումների ժամանակացույցը, ՀՀ կրթության պետական տեսչության ավագ պետական տեսուչ Ռ. Գալստյանը և պետական տեսուչ Կ. Սահակյանը «Հերացի» ավագ դպրոցում իրականացրեցին ստուգումներ` կրթական գործունեության ռիսկայնությունը վերլուծելու, գնահատելու, ինչպես նաև տվյալների բազա ձևավորելու նպատակով:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ անցկացված ստուգումների արդյունքում «Հերացի» ավագ դպրոցում թերություններ և բացթողումներ չեն արձանագրվել և գործունեությունն ամբողջությամբ գնահատվել է կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան (կրթական գործունեության ռիսկայնությունը գնահատվել է 0 (զրո) միավոր):

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook