Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ընդունելություն հանրային առողջության ֆակուլտետ

20.02.2015

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները կարող են դիմել բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրա:

Հանրային առողջության մագիստրատուրայի երկամյա կրթական ծրագրի ավարտին շրջանավարտներին կշնորհվի հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան՝ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտացմամբ: Մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրա չի պահանջվում, և շրջանավարտները կարող են անցնել աշխատանքի առողջապահության համակարգում: Հանրային առողջության ֆակուլտետին ամեն տարի տրամադրվում է 10 անվճար տեղ, որից 5-ը տարկետման իրավունքով:

Մանրամասների համար կարող եք այցելել հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ կամ զանգահարել 060 621 308 հեռախոսահամարով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook