Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի կրթական խումբ

Խմբի վարիչի պաշտոնակատար՝ Նունե Գևորգի Տեր-Մարգարյան, մանկ.գ.թ., դոցենտ


Պատմություն

Հաշմանդամային սպորտի կրթության խումբը հիմնադրվել է 2012թ.-ին, ԵՊԲՀ-ի սպորտային բժշկության և սպորտային վնասվածքաբանության ամբիոնի բազայի հիման վրա: Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկվել են սպորտային բժշկության և վերականգնողական բժշկության փորձառու մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:


Հետբուհական կրթություն

Կրթական խումբը իրականացնում է՝

  • Կլինիկական օրդինատուրա Սպորտային բժշկություն մասնագիտ ությամբ:
  • Կլինիկական օրդինատուրա ռեֆլեքսոթերապիա մասնագիտությամբ:
  • Կլինիկական օրդինատուրա կինեզիոթերապիա մասնագիտությամբ
  • Վեցամսյա կինեզիոթերապիայի դասընթաց:
  • Երեքամսյա և վեցամսյա մերսման դասընթաց:

Կլինիկական օրդինատուրա ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ-ի ընդհանուր կանոններին և ժամկետներին համապատասխան:

Սպորտային բժշկության կլինիկական օրդինատուրայում ուսման տևողությունը 2 տարի է: Ռեֆլեքսոթերապիա և կինեզիոթերապիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի տևողությունը մեկ տարի է:

Վեցամսյա կինեզիոթերապիայի դասընթացում սովորելու համար նախապայման է հանդիսանում միջին բժշկական կրթության դիպլոմի կամ կինեզիոլոգիայի բնագավառում բարձրագույն կրթության վկայականի՝ մագիստրատուրայի դիպլոմի առկայությունը:

  • Հետբուհական ուսուցման ֆակուլտետի Հաշմանդամային սպորտի կրթության խմբի կողմից իրականացվում են սպորտային բժիշկների, ռեֆլեքսոթերապևտների (Չժեն-Ցզյու, Սու Ջոկ թերապիա, աուրիկուլոթերապիա, ռեֆլեքսոախտորոշում և այլն) և կինեզիոթերապևտների կատարելագործման դասընթացներ:
  • Կազմակերպվում են հատուկ վեցամսյա մասնագիտացման դասընթացներ գործող սպորտային բժիշկների համար, ովքեր ունեն սպորտային բժշկության բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:
  • Խմբի կողմից անց են կացվում նաև կարճատև կատարելագործման դասընթացներ ֆիզիկական ռեաբիլիտացիայի և մերսման մասնագետների համար:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի կողմից իրականացվող աշխատանքներն ընդգրկում են սպորտային ֆիզիոլոգիայի և վերականգնողական բժշկության տարբեր ոլորտներ: Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների մեջ առանձին տեղ են զբաղեցնում հաշմանդամային սպորտին և էրգոնոմիկային նվիրված տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությունները: Հայրենական ու միջազգային գիտաժողովներում ներկայացված և միջազգային հեղինակավոր գիտահետազոտական տարբեր հանդեսներում հրատարակված աշխատանքների թիվը հասնում է 110-ի:


Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է`

  • Արևմտյան Վիրջինիայի Համալսարանի (WVU) սպորտային ֆիզիոլոգիայի ամբիոն, ԱՄՆ
  • Պարացելսիուսի Համալսարանի վերականգնողական բժշկության ամբիոն; Ավստրիա
  • Տարտուի բժշկական համալսարանի սպորտային բժշկության ամբիոն, Էստոնիա
  • Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե
  • Հայաստանի պարալիմպիկ կոմիտե
  • Տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ
  • ՀՀ ԱՆ Հատուկ պոլիկլինիկա ՓԲԸ



Ամբիոնի աշխատակազմը

Տեր-Մարգարյան Նունե Գևորգի խմբի ղեկավար, մ.գ.թ., դոցենտ
Պետրոսյան Տիգրան Ռազմիկի կ.գ.թ., դոցենտ,
Նալբանդյան Գևորգ Լևոնի մ.գ.թ., դոցենտ
Կարապետյան Նատալիա Ռոբերտի ասիստենտ
Մաթևոսյան Գայանե Կարենի ասիստենտ
Սուքիասյան Լիլիթ Մաղակի ասիստենտ


Հասցե` «Աքսիոմեդ» վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկա
Հայաստան, 0010, Երևան, Տերյան փող., 3 շենք, տարածք 42
Հեռ.` (+37410) 522882
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook