Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության կուրս


Հիմնադրվել է 2014թ.-ին։

Կուրսի վարիչ՝ Սոնա Գագիկի Համբարձումյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ


Պատմություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության կուրսը կազմավորվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բազայի հիման վրա, որը մասնագիտացված բժշկական հաստատություն է, ուր աշխատում են մի շարք առաջատար մասնագետներ: Պոլիկլինիկան երկար տարիներ հանդիսանում է ԵՊԲՀ «Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեություն» մասնագիտությամբ ինտերնատուրայի բազա: Այն հագեցված է 14 ստոմատոլոգիական բազկաթոռներով: Այստեղ գործում են ժամանակակից ախտորոշման և բուժման, ֆիզիոթերապևտիկ, ռենտգենոլոգիական կաբինետներ, անցկացվում է հիվանդների խորհրդատվական ընդունելություն և բուժում: Պոլիկլինիկայի աշխատակիցների ղեկավարությամբ, ինտերների և կլինիկական օրդինատորների ուժերով, բուժկանխարգելիչ ստուգումներ են անցկացվում Երևան քաղաքի դպրոցներում: Ստուգման ժամանակ հայտնաբերված հիվանդները պոլիկլինիկայում ենթարկվում են բերանի խոռոչի սանացիայի:


Ուսուցում

Կուրսի հիմնական խնդիրներն են`

  • ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության ասպարեզում բժիշկ-մասնագետների պատրաստում հետդիպլոմային ուսուցման շրջանակներում,
  • իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումների վերաբերյալ բժիշկ-մասնագետների ուսուցում,
  • ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության մասնագետների կատարելագործում տեսական և գործնական արդի հարցերում՝ 1, 2 և 7 շաբաթ տևողությամբ դասընթացների շրջանակներում,
  • մանկական, օրթոպեդ և վիրաբույժ-ստոմատոլոգների 1-2 շաբաթ տևողությամբ կատարելագործման դասընթացների իրականացում,
  • ստոմատոլոգիական կաբինետներում աշխատող միջին բուժաշխատողների կատարելագործման 1-5 շաբաթ տևողությամբ դասընթացների իրականացում:

«Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ կանոնակարգերի և ժամկետների համաձայն:

Կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագիրը ենթադրում է դասախոսությունների և գործնական պարապմունքների, թեմատիկ սեմինարների իրականացում, ինչպես նաև մասնակցություն հիվանդների ախտորոշման և բուժման ընթացքի վերլուծությանը, հիվանդների վարում` կուրսի վարիչի կամ կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ, ծանոթացում հարակից մասնագիտացումների մասնավոր բաժիններին, մասնակցություն հետազոտական աշխատանքներին, գործնական հմտությունների տիրապետում` ըստ նախատեսված ծրագրի, աշխատանք մասնագիտական գրականության հետ, մասնակցություն կլինիկական օրդինատորների կիսամյակային ատեստացիաներին և ավարտական ատեստավորման քննությանը:

Կուրսի ստեղծումից մինչ օրս այստեղ մասնագիտացել են 165 կլինիկական օրդինատորներ, կատարելագործման դասընթացներին մասնակցել են 67 բժիշկներ և 46 միջին բուժաշխատողներ, լրացուցիչ մասնագիտացում է կազմակերպվել 36 բժիշկների համար:

Պոլիկլինիկան ապահովված է ուսումնական ժամանակակից առանձնասենյակներով՝ ինտերների, կլինիկական օրդինատորների և կատարելագործման դասընթացի մասնակիցների գործնական և սեմինար պարապմունքները կազմակերպելու համար:

Դասավանդվող առարկաների համար ամբիոնի կողմից հրատարակվել են ներքոթվարկյալ համապատասխան ուսումնական ձեռնարկները.

  • Амбарцумян С.Г., Асоян В.А. -« Воспаление слизистой оболочки полости рта при инфекционных заболеваниях«. - типография Ереванского государсвенного медицинского университета имени Мхитара Гераци, 2015г.,
  • Ванян Н.Г. - Первый клинический этап при несьемном протезировании,, «Ширака дур» типография, Ереван, 2016г.,
  • Татинцян Л.В.- «Лечение дисфункции височно-нижнечелюстного сустава», Методические рекомендации типография Ереванского государсвенного медицинского университета имени Мхитара Гераци, 2012 г.,
  • Татинцян Л.В.- «Диагностика дисфункции височно-нижнечелюстного сустава», Методические рекомендации типография Ереванского государсвенного медицинского университета имени Мхитара Гераци, 2012 г.,
  • Վանյան Ն.Հ. - «Անշարժ պրոթեզավորման առաջին կլինիկական փուլ» «Շիրակա դուռ» տպարան, Երևան, 2016թ.,
  • Տատինցյան Վ.Գ., Անդրիասյան Լ.Հ.- «Թերապևտիկ ստոմատոլոգիա» Երևան Հեղինակային հրատարակություն, 2015թ.:


Գիտահետազոտական աշխատանքներ

Կուրսի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքները նվիրված են ստոմատոլոգիայի տեսական և գործնական արդի հարցերին: Ներկայումս ուսումնասիրվում է «Քունքստործնոտային հոդի համակարգչային մոդելավորումը» թեման:

Կուրսի աշխատակիցների կողմից պրակտիկա է ներդրվել նոր բուժախտորոշիչ մեթոդ՝ «Դիոդային լազերի կիրառումը պարօդոնտի բորբոքային հիվանդությունների համալիր բուժման ժամանակ»:

Կուրսի ներկայիս գիտահետազոտական աշխատանքներն ուղղված են «Ատամնապարօդոնտային համակարգի վիճակը նորմայում և պաթոլոգիայում» թեմային:

Կուրսի աշխատակիցներն ավելի քան 51 գիտական աշխատանքների հեղինակ են, մշտապես մասնակցում են ստոմատոլոգիական գիտական միջազգային համաժողովներին:


Կուրսի աշխատակազմ

Համբարձումյան Սոնա Գագիկի կուրսի վարիչ, բ.գ.թ., դոցենտ
Տատինցյան Վալերի Գուրգենի բ.գ.դ., պրոֆեսոր
Դովլաթյան Սարքիս Ասադուրի բ.գ.թ., դոցենտ
Դաշտոյան Թորգոմ Մարատի բ.գ.թ., դոցենտ
Տատինցյան Լյուդմիլա Վալերիի բ.գ.թ., դոցենտ
Գևորգյան Գոհար Աշոտի բ.գ.թ., դոցենտ
Վանյան Նվարդ Համլետի բ.գ.թ., ավագ դասախոս
Շահինյան Արմեն Հրանտի բ.գ.թ., ավագ դասախոս
Հակոբյան Աննա Գագիկի բ.գ.թ., դասախոս
Դադուրյան Պարույր Հարությունի դասախոս
Կուպելյան Արսեն Հայկազունու դասախոս
Բալաբանյան Արմեն Վարդգեսի դասախոս
Սահակյան Սահակ Երվանդի դասախոս
Հարությունյան Արմինե Արմենի ասիստենտ
Աբրահամյան Նոնա Գեորգիի ասիստենտ
Կարապետյան Հասմիկ Բաբկենի ասիստենտ
Հարությունյան Հայարփի Հայկի ասիստենտ
Սարգսյան Անահիտ Էդվարդի ասիստենտ
Գևորգյան Արսեն Աշոտի ասիստենտ
Այրումյան Ռուզան Գրիգորի լաբորանտ
Տերտերյան Քրիստինե Ալբերտի գործավար


Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Աբովյան 58, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության կուրս
Հեռ.` (+374060) 62 14 54
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook