Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբարձությկան և գինեկոլոգիայի ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին։

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոև


Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 2011թ.-ին` ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի համանուն ամբիոնի բազայի հիման վրա և գործում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններում:


Ուսուցում

Ամբիոնի ուսումնական գործունեության հիմնական խնդիրներն են`

  • բժիշկների պատրաստումը հետդիպլոմային ուսուցման շրջանակներում «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ,
  • բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգների կատարելագործումը մանկաբարձոիւթյան և գինեկոլոգիայի արդի հարցերում,
  • մանկաբարձուհիների և բուժքույրերի վերապատրաստում
  • մանկաբարձուհիների պատրաստում:

«Մանկաբարություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր կանոնների և ժամկետների համաձայն:

Կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագիրը ենթադրում է դասախոսությունների և գործնական պարապմունքների, թեմատիկ սեմինարների իրականացում, ինչպես նաև մասնակցություն հիվանդների ախտորոշման և բուժման ընթացքի վերլուծությանը, ստացիոնար և ամբուլատոր հիվանդների վարում` ամբիոնի վարիչի կամ կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ, ասիստենտություն պլանային վիրահատություններին, ծանոթացում հարակից մասնագիտությունների մասնավոր բաժիններին, մասնակցություն հետազոտական աշխատանքներին, գործնական հմտությունների տիրապետում` ըստ նախատեսված ծրագրի, աշխատանք մասնագիտական գրականությամբ, օրդինատորների քննական և/կամ ատեստացիոն թեստավորում:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքներ նվիրված են

  • մանկաբաձությունում և գինեկոլոգիայում իմունոլոգիական ասպեկտների ուսումնասիրությանը
  • հղիության կրելախախտի խնդիրներին,
  • մանկաբարձա-գինեկոլոգիական պրակտիկայում ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդների կատարելագործմանը
  • անպտղության ժամանակակից խնդիրները և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների /ԱՄԲ/ ներդրումը,
  • Հղիների հիպերտենզիվ վիճակների ժամանակաախրոշմանը:
  • Վիրաբուժական և բնական դաշտանադադարով կանանց մոտ օստեոպորոզի վաղ ախտորոշման եվ կանխարգելման օպտիմալացմանը:

Ամբիոնի աշխատակիցներն ավելի քան 700 գիտական աշխատանքների հեղինակ են, մշտապես մասնակցում են ակնաբուժական գիտական միջազգային համաժողովներին, գիտաժողովներին, սեմինարներին:


Ամբիոնի աշխատակազմը

Օկոև Գեորգի Գրիգորիի

ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր

Առուստամյան Կարինե Կարենի

բ.գ.դ., պրոֆեսոր

Թոխունց Կարինե Հակոբի

բ.գ.թ., պրոֆեսոր

Տոտոյան Էմմա Սերգեյի

բ.գ.թ., դոցենտ

Խաչատրյան Արմեն Հարությունի

բ.գ.թ., դոցենտ

Ռափյան Վարդան Վլադիմիրի

բ.գ.թ., դոցենտ

Պողոսյան Անդրանիկ Պողոսի

բ.գ.թ., դոցենտ

Մկրտչյան Բագրատ Բորիսի

բ.գ.թ., դոցենտ

Ուռումյան Սերգեյ Ալեքսանդրի

բ.գ.թ., դոցենտ

Ազիզյան Սուրեն Իլյայի

բ.գ.թ., ավագ դասախոս

Մանուկյան Լուսինե Կառլենի

բ.գ.թ., ավագ դասախոս

Աբրահամյան Քրիստինե Էդուարդի

բ.գ.թ., դասախոս

Հովսեփյան Ջեննի Աշոտի

բ.գ.թ., դասախոս

Ղարիբյան Էդիտա Էդուարդի

բ.գ.թ., դասախոս

Գոմցյան Գայանե Արարատի

բ.գ.թ., դասախոս

Գրիգորյան Ֆելիքս Վրույրի

դասախոս

Դալլաքյան Լևոն Բորիսի

դասախոս

Սիրունյան Աշոտ Սեյրանի

դասախոս

Աբրահամյան Անուշ Վահրամի

բ.գ.թ., ասիստենտ

Սուքիասյան Միլենա Դմիտրիի

բ.գ.թ., ասիստենտ

Ավետիսյան Ռուզաննա Ավետիսի

ասիստենտ

Սայադյան Արմինե Գագիկի

ասիստենտ

Մարտիրոսյան Լուսինե Անդրանիկի

ասիստենտ

Հակոբյան Աննա Արամի

ասիստենտ

 

Find us on Facebook