Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոն

Հիմնադրվել է 2012թ (1995թ)

Ամբիոնի վարիչ Տիգրան Լևի Սուլթանյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» սիրտ-անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր անոթաբան, «Անոթաբանների և անոթային վիրաբույժների Ռուսաստանյան միության», անոթային վիրաբույժների եվրոպական ընկերության և համաշխարհային ֆլեբոլոգիական միության անդամ, անոթաբանների և ֆլեբոլոգների հայկական ասոցացիայի գործադիր նախագահ:


Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1995 թվ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում որպես նեղ վիրաբուժական մասնագիտությունների ամբիոն, որը մինչև 2012 թվ. ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր Հ.Ս. Թամազյանը: Ամբիոնի կազմում ուսուցանվել են հետևյալ նեղ վիրաբուժական մասնագիտությունները.

1. սրտային վիրաբուժություն

2. անոթային վիրաբուժություն

3. կոլոպռոկտոլոգիա

4. ընդհանուր վիրաբուժություն

2012 թվականից Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչի Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ին միավորվելու կապակցությամբ ամբիոնը վերակազմակերպվել է որպես ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոն, որը ղեկավարեց բ.գ.դ., պրոֆ. Տ.Լ. Սուլթանյանը:


Կլինիկական բազան

Ամբիոնի կլինիկական բազան է «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի» սիրտ-անոթային վիրաբուժության կլինիկան: Կլինիկայում գործում են վիրահատարաններ, վիրակապարաններ, սիրտ-անոթային համակարգի հետազոտման սենյակներ հագեցված ժամանակակից սարքավորումներով: Ամբիոնի աշխատակիցները և օրդինատորները մշտապես մասնակցում են վիրահատություններին, կատարում գիշերային հերթապահություններ:


Ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով և ասպիրանտուրայով «անոթային վիրաբուժություն» մասնագիտությամբ հատուկ հաստատված ծրագրով 3 տարի տևողությամբ:

Կլինիկական օրդինատուրայի ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են մասնագիտական կրթություն, վարում են հիվանդներ, մասնակցում վիրահատություններին և կատարում հիվանդների խորհրդատվություն:

Զուգահեռաբար ամբիոնում իրականացվում են կրեդիտային և կարճաժամկետ թեմատիկ վերապատրաստման ծրագրեր անոթային վիրաբույժների, ընդհանուր վիրաբույժների, սրտաբանների, ընտանեկան բժիշկների և միջին բուժանձնակազմի ուսուցման նպատակով:


Գիտական հետազոտություններ

Ամբիոնի վարիչ պրոֆ. Տ.Լ. Սուլթանյանի ղեկավարությամբ կատարվում են գիտական հետազոտություններ անոթային վիրաբուժության հետևյալ հիմնախնդիրներով.

1. ստորին վերջույթների կրիտիկական իշեմիայի վիրահատական բուժում

2. խորանիստ ազդրային զարկերակի ընդգրկմամբ վիրահատություններ

3. անոթային վերականգնողական վիրահատությունների բարդություններ

4. Լերիշի համախտանիշի վիրաբուժական կորրեկցիան

5. գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների վիրահատ. բուժում

6. վերականգնողական վիրահատությունները շաքարային դիաբետով

տառապող հիվանդների մոտ

7. ենթամաշկային երակների վարիկոզ լայնացման դեպքում արդիական

բուժման մեթոդները:

2013-2014 թվականների ընթացքում պաշտպանվել են 3 թեկնածուական ատենախոսություններ: Հրատարակվել են 17 գիտական հոդվածներ հայկական և օտարերկյա պարբերականներում:


Համագործակցություն

Ամբիոնը կլինիկական և գիտական ողղություններով համագործակցում է Մյունխենի «Izar Clinic« կլինիկայի, Բ.Վ. Պետրովսկու անվան Ռուսաստանյան վիրաբուժական գիտական կենտրոնի և Մոսկվայի «МОНИКИ« կլինիկայի հետ:


Ամբիոնի աշխատակազմը

  1. Տիգրան Լևի Սուլթանյան - ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
  2. Ռոբերտ Արտյոմի Գրիգորյան- բ.գ.թ., դոցենտ
  3. Ռուֆինա Ռուդոլֆի Հովակիմյան-բ.գ.թ., դոցենտ
  4. Արամ Միխայելի Խաչատրյան-բ.գ.թ., ասիստենտ
  5. Բաբկեն Համլետի Աբրահամյան-ասիստենտ
  6. Արթուր Սերժիկի Սարգսյան- բ.գ.թ., ասիստենտ
  7. Գեղանուշ Սարգսի Ստեփանյան- ավագ լաբորանտ


Հասցե - ՀՀ, ք. Երևան, Է. Հասրաթյան 9, «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ» ՓԲԸ, սիրտ-անոթային վիրաբուժության կլինիկա
Հեռ. (37410) 28 17 90, (37477) 99 12 02
Էլ. փոստ. Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook