Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

2015թ.-ի փետրվարի 1-8-ը Ռուսաստանի Դաշնության Չուվաշիայի Հանրապետություն ք.Չեբոքսարի գործուղման հաշվետվություն

16.02.2015

Ն.Ի. Ուլյանովի անվան Չուվաշիայի պետական համալսարանի (ՉՊՀ) ռեկտորի հրավերով ս/թ փետրվարի 1-8-ը ԵՊԲՀ պատվիրակությունը, ի դեմս ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր պրոֆ. Ս.Ա. Ավետիսյանի և կրթական ծրագրերի բաժնի պետ դոց. Ա.Վ. Բայկովի, այցելեցին Չուվաշիայի պետական համալսարան՝ վերջինիս (մասնավորապես բժշկական ֆակուլտետի) հետ միջբուհական կապերի ամրապնդման նպատակով, ի պատասխան 2014-ի ապրիլին ՉՊՀ բժշկական ֆակուլտետի դեկանի տեղակալ պրոֆ. Գ. Յու. Ստրուչկոյի աշխատանքային այցին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան:

ՉՊՀ այցի շրջանակներում անցկացվեցին հանդիպումներ Չուվաշիայի Հանրապետության փոխվարչապետ, առողջապահության և սոցիալական զարգացման նախարար պրոֆ. Ա.Վ. Սամոյլովայի, ՉՊՀ ռեկտոր Ա.Յու. Ալեքսանդրովի, ՉՊՀ բժշկական ֆակուլտետի դեկան պրոֆ. Վ.Ն Դիոմիդովայի հետ: Ուսումնասիրվեցին Չուվաշիայի բարձրագույն բժշկական կրթության համակարգը, իրականացվող կրթական ծրագրերը, տեսական և կլինիկական ամբիոնները, ուսումնամեթոդական աշխատանքը և գիտական ակտիվությունը: Համադրվեցին «բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրերի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, առանձնացվեցին առավել նպատակահարմար դասընթացները՝ մոտ ապագայում ակադեմիական շարժունության իրականացման նպատակով:

Այցի ընթացքում անցկացվեցին հանդիպումներ քաղաքային, հանրապետական և տարածաշրջանային նշանակության առողջապահական հաստատություններում՝ կլինիկական բազաների ղեկավարների և համապատասխան կլինիկական ամբիոնների վարիչների ու դրանց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրվեցին կլինիկական առարկաների դասավանդման պայմանները, մեթոդաբանությունը բուժական և գիտական աշխատանքը: Առանձին ուշադրություն դարձվեց ՉՊՀ-ի հանրակացարանային ֆոնդին և ենթակառուցվածքային այլ միավորներին:

Աշխատանքային հանդիպումներն անցան փոխըմբռնման ջերմ մթնոլորտում: Հանդիպումների արդյունքում 2015թ.-ի փետրվարի 6-ին ՉՊՀ ռեկտոր Ա.Յու. Ալեքսանդրովի, վարչակազմի և մի շարք ամբիոնների վարիչների մասնակցությամբ ամփոփիչ «կլոր սեղանի» շուրջ հստակեցվեցին համագործակցության ձևերը, ակադեմիական շարժունության հիմնական ուղղությունները և ժամկետները, ինչի վերաբերյալ ստորագրվեց համապատասխան «Ռեզոլյուցիա»:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook