Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ուսանողները «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների թվում են

7.02.2015

Այսօր ամփոփվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված հանրապետության «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից մրցույթին ներկայացված երկու ուսանողները՝ Սենիկ Մատինյանը (ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրս) և Ելենա Սարգսյանը (մագիստրատուրայի 2-րդ կուրս), գրավեցին պատվավոր 1-ին տեղը՝ որպես խրախուսանք ստանալով դրամական պարգև: Իսկ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անի Երեմյանն արժանացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայրապետական կրթաթոշակի»` ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ:

Նշենք, որ մրցույթն անցկացվել է երկու փուլով. առաջին փուլը ներբուհականն էր, որն անցկացվեց բուհերի հանձնաժողովների կողմից, իսկ երկրորդ փուլում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Մրցութային հանձնաժողովի կողմից գնահատման հիմնական չափանիշներն են հանդիսացել՝ առաջադիմությունը, գիտական աշխատանքները, հասարակական ակտիվությունը, մասնագիտական ձեռքբերումները, կիրառվել է գնահատման 3-ից 10 միավորանոց սանդղակ: Մրցույթի հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն գումարային միավորների քանակով, իսկ ըստ ոլորտների ներկայացված թեկնածուների հավասար միավորների դեպքում հանձնաժողովն առաջնորդվել է մեկ ուսումնական տարվա արդյունքների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արդյունքներով` ուսման առաջադիմությամբ: Մրցույթում հաղթող է ճանաչվել 38 ուսանող, այդ թվում` 1-ին տեղ՝ 14, 2-րդ տեղ՝ 12 և 3-րդ տեղ՝ 12:

Սիրով շնորհավորում ենք մեր լավագույն ուսանողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook