Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հաղթող է ճանաչվել հինգ գիտական միջոցառում

27.12.2014

Հայտնի են ՀՀ ԿԳՆ ԳՊԿ կողմից 2015թ. ֆինանսավորման երաշխավորված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Գիտական միջոցառումների կազմակերպման աջակցություն» և «Երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման աջակցություն» ենթածրագրերի ցանկերը:

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2015 թվականին ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն կստանա հինգ միջոցառման անցկացման համար, որոնց թվում են ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողովը, Սևծովյան երկրների 9-րդ նյարդավիրաբուժական կոնգրեսը, «Դրամաշնորհին դիմելու արվեստը» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը:

Հաճելի է արձանագրել, որ 2014թ. ընթացքում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ կողմից ֆինանսավորված երեք գիտական միջոցառումների փոխարեն գալիք տարի ֆինանսական աջակցություն կստանա թվով հինգ միջոցառում:

Այս փաստը ևս վկայում է գիտական միջոցառումների բնագավառում մեր ունեցած ձեռքբերումների և դրանց թվաքանակի դինամիկ աճի մասին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook