Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ամանորի միջոցառումներ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

26.12.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ Ամանորի տոնական միջոցառում: Մինչ այդ ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը անցակցրեցին տարեվերջյան դիսպետչերական, որի ընթացքում ամփոփվեցին 2014թ.-ին կատարված աշխատանքները, տեսանելի նվաճումները և պլանավորվեցին առաջիկա անելիքները:

Այնուհետև պրոռեկտորը և գլխավոր բժիշկը շնորհավորեցին հիվանդանոցի աշխատակազմին գալիք տոների կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար և մաղթելով առողջություն, բեղմնավոր գործունեություն ու բազում հաջողություններ:

Շնորհավորանքներից հետո ելույթ ունեցան Պարարվեստի և Գեղարվեստի ուսումնարանների սաները՝ իրենց պարային և երաժշտական կատարումներով հիացնելով ներկաներին:

Ամանորի միջոցառման ավարտին «Մուրացան» հիվաադանոցային համալիրում բուժվող մանուկներին այցելեցին և նվերներ բաժանեցին «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները: Այցի նպատակն էր՝ ապագա բժիշկների մոտ ձևավորել մարդկային հոգուն բնորոշ կարեկցանքի, հոգատարության, սրտացավության զգացում, ինչպես նաև Ամանորին և Սուրբ Ծննդին ընդառաջ մի փոքր ժպիտ պարգևել առողջական խնդիրներ ունեցող իրենց հասակակիցներին:

Տեղեկացնենք, որ ս/թ դեկտեմբերի 23-26-ը «Հերացի» ավագ դպրոցի բնագիտական հոսքի կենսաքիմիական ենթահոսքի աշակերտները Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպել էին բարեգործական համերգ և ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը որոշվեց ծառայեցնել բարեգործական նպատակների: Նպատակն իրականացնելու համար աշակերտներն այցելել էին «Արաբկիր» բժշկական և Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոններ, այնուհետև՝ ԵՊԲՀ «Մուրացան» հիվանադանոցային համալիր:

Նշենք նաև, որ աշակերտների բարեգործական առաքելությունը չսահմանափակվեց միայն հիվանդանոցային այցերով: Իրենց իսկ նախաձեռնությամբ և մեծ ոգևորությամբ նրանք պատրաստակամություն հայտնեցին աջակցել և իրենց լուման ներդնել Գյումրիում ապրող բազմազավակ, անապահով ընտանիքի օգնության գործում (ընտանիքի մասին տեղեկացել էին Արմենիա հեռուտաընկերության «Սուր անկյուն» ծրագրից):

Ամանորի տոնական միջոցառումներն անցան ջերմ և անմիջական մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook