Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հանրապետության Առաջին տիկինն այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

24.12.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանուկներին իր այցով հաճելի անակնկալ մատուցեց Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ այցելել էր մանկական հիվանդանոց՝ շնորհավորելու երեխաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Նախագահի տիկինը նախ մասնակցեց «Մուրացան» հիվանդանոցում բուժվող մանուկների ձեռքի աշխատանքներից ստեղծված ցուցահանդեսին, ապա անձամբ վարեց Նոր տարվա տոնական միջոցառումը:

Ամանորի հանդեսին մանուկներին շնորհավորելու էին եկել «Կոմպաս» բենդը և «Մանկական Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Բեթին: «Վաղորդյան կաթիլներ» երգչախումբը նաև կատարեց տիկին Սարգսյանի հեղինակած «Արև ենք մենք» երգը, որին միացան դահլիճում գտնվող երեխաները:

Տոնական համերգից հետո մանուկներին հյուր եկավ Ձմեռ պապը, ով նվերներ հանձնեց նրանց:

Այնուհետև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը տիկին Ռիտա Սարգսյանին առողջապահության զարգացման և մանկական առողջապահության մեջ մեծ ներդրում ունենալու համար շնորհեց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ, իսկ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին՝ շնորհակալագիր՝ «Մուրացան» համալսարանական հիվանադանոցի մանկական արյունաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքների հետ համագործակցելու համար:

Այցի ավարտին Առաջին տիկինը եղավ հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի բաժանմունքում, ծանոթացավ գործունեությանը, կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook