Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Փոխըմբռնման հուշագիր՝ ԵՊԲՀ-ի և Շվեդիայի Յոնչոփինգ քաղաքի մարզային խորհրդի միջև

5.12.2014

2014թ. դեկտեմբերի 4-ին ԵՊԲՀ-ի և Շվեդիայի Յոնչոփինգ քաղաքի մարզային խորհրդի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր՝ ամրապնդել համագործակցությունը երկու տարածաշրջանների բուժանձնակազմի միջև և ընդգծել Շվեդիայի և Հայաստանի միջև համագործակցության կարևորությունը: Հուշագիրը ստորագրեցին ԵՊԲՀ ռեկտոր՝ պրոֆեսոր Մ.Զ. Նարիմանյանը և Յոնչոփինգի մարզային խորհրդի անդամ՝ Մարիա Ֆրիսկը:

Կողմերը եկան համաձայնության՝

  • զարգացնել միջտարածաշրջանային համագործակցությունը՝ հանրային առողջության, առողջապահության և կրթության ոլորտներում,
  • նպաստել տարածաշրջաններում գործող բուժհիմնարկների և բժշկական կազմակերպությունների միջև հարաբերությունների զարգացմանը,
  • մշակել փորձի փոխանակման ծրագրեր՝ դասախոսական կազմի վերապատրաստման նպատակով:

Հուշագրի կնքմամբ ամրապնդվում է հայ-շվեդական համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1988թ-ին, երբ շվեդ բարեգործներ՝ ամուսիններ Ուլֆ և Մարգարետա Սթրոմբերգների ղեկավարությամբ որոշվեց օգնության ծրագիր իրագործել թիվ 4 մանկական հիվանդանոցում, այժմ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

Համագործակցության շրջանակներում իրագործվող ծրագրերի հիմնական ուղղություններն են՝ փորձի փոխանակում հետևյալ ոլորտներում՝ նեոնատոլոգիա, մանկական վնասվածքաբանություն, բուժքույրական գործ, մանկական ինֆեկցիաներ, նորածնային հիվանդություններ, մանկաբուժություն, էնդոկրին հիվանդություններ, ռադիոլոգիա, ալերգոլոգիա, լոգոպեդիա, խաղաթերապիա, թունաբանություն, բժշկական սարքավորումների վերանորոգում, հիվանդանոցի բաժանմունքների վերանորոգում, ծնողների կրթական ծրագիր, բուժքույրերի ուսումնական ծրագիր, խորհրդատվություններ մարզերում:

Այս տարիների ընթացքում «Մուրացան» հիվանդանոցին բազմիցս ցուցաբերվել է հումանիտար օգնություն՝ բժշկական սարքավորումներ, մահճակալներ, վիրահատական սեղաններ, կահույք, դեղորայք և այլն: Հիմնադրվել է Խաղաթերապիայի կաբինետ, որի նպատակն է ստեղծել ջերմ և անկաշկանդ մթնոլորտ` երեխաների բուժման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Ուլֆ և Մարգարետա Սթրոմբերգները բազմիցս այցելել են հիվանդանոց՝ ծրագրի աշխատանքները վերահսկելու նպատակով: Համագործակցության շրջանակներում Շվեդիայից Հայաստան են ժամանել ավելի քան 30 տարբեր մասնագետներ: Փորձի փոխանակման նպատակով Հայաստանից Շվեդիա է մեկնել մոտ 20 բժիշկ:

Մինչ օրս շվեդ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել է 11 քաղաքային և հանրապետական նշանակության կոն‎ֆ‎երանս:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook