Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են

22.12.2014

Սիրտ-անոթային հիվանդություններն առաջատար տեղ են զբաղեցնում ընդհանուր հիվանդացության ցուցանիշներում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում: Սակայն որակյալ մասնագիտական բուժօգնությունը ոչ միշտ է հասանելի և մատչելի բնակչության տարբեր խմբերի համար: Այդ նկատառումներով, թիվ 1 կլինիկական հիվանդանոցի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ ս/թ 10.11.-10.12. ընկած ժամանակահատվածում «Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության» կլինիկայում իրականացվել է մասնագիտական հետազոտությունների և խորհրդատվությունների բարեգործական միամսյակ:

Տարբեր լրատվամիջոցներով բնակ­չությունն իրազեկվել է միամսյակի մասին:

Անվճար կատարվել են՝ խորհրդատվություններ և էլեկտրասրտագրություն, ինչպես նաև 50% զեղչով՝ էխոսրտագրություն և կորոնարոգրաֆիա:


Միամսյակի շրջանակներում դիմել է 410 հիվանդ, կատարվել է՝

  • խորհրդատվություն՝ 410
  • էլեկտրասրտագրություն՝ 410
  • էխոսրտագրություն՝ 167
  • կորոնարոգրաֆիա՝ 170

Բժշկական հետազոտությունների մատչելիության և հասանելիության արդյունքում բազմաթիվ պացիենտներ որակյալ մասնագիտական բուժօգնության հնարավորություն ստացան: Իրականացված խորհրդատվությունների և հետազոտությունների շնորհիվ հնարավոր դարձավ մի շարք հիվանդների մոտ կատարել վաղաժամ ախտորոշում և ցուցաբերել մասնագիտական միջամտություն:

Բժշկական համալսարանը ծրագրում է հետագայում ևս իրականացնել նմանատիպ միջոցառումներ:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook