Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Քնի խանգարումներ» խորագիրը կրող գիտաժողով ԵՊԲՀ-ում

26.11.2014

2014 թվականի նոյեմբերի 26-ին Ուսանողական գիտական ընկերության և Քնի խանգարումերի հայկական ասոցիացիայի համագործակցության արդյունքում տեղի ունեցավ «Քնի խանգարումներ» խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ վերջինիս ընթացքում ներկայացվեց նաև ուսանողների կողմից իրականացվեց հետազոտության արդյունքները:

Ուսանողական գիտական ընկերությունը այսուհետ նոր մոտեցում կցուցաբերի ուսանողական կոնֆերանսներին՝ փորձելով ցանկացած կոնֆերանս եզրափակել մի նոր գիտահետազոտական ծրագրով:

Այս ավանդույթի հիմքը դրվեց 2014թ. փետրվար ամսին տեղի ունեցած «Հազվադեպ հիվանդությունների» կոնֆերանսի ընթացքում, երբ «Ընտանեկան ֆատալ անքնություն», զեկույցից հետո ՈՒԳԸ անդամների մոտ առաջացավ հետաքրքիր մտահաղացում՝ գնահատել ԵՊԲՀ ուսանողների քնի հետ կապված սովորությունների պատկերն ու քնի գանգատների տարածվածությունը: Շնորհիվ Քնի խանգարումերի հայկական ասոցիացիայի աջակցության ամիսներ տևած աշխատանքը հաջողվեց, իսկ այդ աշխատանքների արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ «Քնի խանգարումներ» խորագիրը կրող կոնֆերանսի ընթացքում:

Կոնֆերանսի սկզբում բացման խոսքով հանդես եկավ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Բ. Ենկոյանը, ինչից հետո ուսանողներին դեպի սոմնոլոգիայի հիմունքներ տարավ Քնի խանգարումերի հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը՝ իր «Քունը, քնի խանգարումների դերն ու արժեքը հասարակության համար» զեկուցմամբ: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին մի շարք այլ զեկույցներ, նվիրված ինսոմնիային, քնի ցիրկադային խանգարումներին, պարասոմնիային, քնի շնչառական խանգարումներին, նարկոլեպսիային և շարժողական խանգարումներին:

Կոնֆերանսի ավարտին «Քնի հիգիենա և ինսոմնիայի կոգնիտիվ-վարքային թերապիա» զեկուցմամբ հանդես եկավ Քնի խանգարումերի հայկական ասոցիացիայի հոգեբան Լիլիթ Ղահրամայանը:

Չորս ժամից ավել տևած կոնֆերանսը ՝չդատարկվող դահլիճով, անսպառ հարցերով ու հետաքրքիր քննարկմամբ, կոնֆերանսի ընթացքում առաջացած նոր հետազոտությունների մտքերն ու գիտահետազոտական նոր աշխատանքներ կատարելու ստացված առաջարկները, մի նոր էջ է Ուսանողական գիտական ընկերության պատմության մեջ: Կոնֆերանսի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Բ. Ենկոյանի կողմից շեշտադրվեց մարդու օրվա բավականին մեծ մաս կազմող քնի ուսումնասիրմանն ուղղված դասաժամերի քանակի պակասությունն ու դրանց ավելացման անհրաժեշտությունը:

Կոնֆերանսի վերջում ընտրվեցին առավել ուշադիր ունկնդիրները, ովքեր էլ ստացան օրվա խորագրով մրցանակներ, իսկ ամենաուշադիր հանդիսատեսը ստացավ նվեր մեկ պոլիսոմնոգրաֆիկ հետազոտություն Սոմնուս կենտրոնում:

Ուսանողական գիտական ընկերությունը շարունակում է իր ուսումնասիրությունները և փորձելու է պահպանել նոր ձևավորած իր ավանդույթը՝ այսուհետ կոնֆերանսները չեն ավարտվի միայն զեկույցներով ու տեսական աշխատանքով, այլ հետևողական մոտեցում կցուցաբերվի կոնֆերանսի արդյունքում նոր գիտահետազոտական աշխատանքի սկիզբ դնելու, ինչը կնպաստի ուսանողների մոտ հետազոտական մտածելակերպի ձևավորմանը:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook