Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Իմուն խանգարումներ» խորագրով գիտաժողով ԵՊԲՀ-ում

18.12.2014

2014թ. դեկտեմբերի 17-ին կայացավ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Իմուն խանգարումներ» խորագրով գիտաժողովը: գիտաժողովի ընթացքում խոսվեց այնպիսի հիվանդությունների պաթոգենեզում իմուն խանգարումների ներդրման մասին, ինչպիսիք են պարբերական հիվանդությունը, 1-ին տիպի շաքարային դիաբետը, Կրոնի հիվանդությունը, ամբողջ աշխարհում շատ արագ տեմպերով տարածվող բրոնխիալ ասթման, աշխարհում թիվ 2 մարդասպան ուռուծքները, բավականին հազվադեպ հանդիպող, բայց միևնույն ժամանակ կլինիկական սիմպտոմատիկայի շատ լայն սպեկտրով IPEX համախտանիշը, ինչպես նաև հղիության պատուհաս էկլամպսիան:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց նաև մի զեկույց՝ նվիրված իմունոֆերմենտային անալիզին, ընդ որում վերջին մեկ ամսվա ընթացքում ՈՒԳԸ մի քանի անդամներից կազմված աշխատանքային խումբը ԵՊԲՀ Գիտահետազոտական կենտրոնում սովորում է այս մեթոդին տիրապետելու կանոնները: Արդյունքում ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված երկու՝ «Քնի խանգարումներ» և «Իմուն խանգարումներ» թեմաներով կոնֆերանսերի ընթացքում ձեռք բերված գիտելիքների հիման վրա, ՈՒԳԸ-ն, համագործակցելով ԵՊԲՀ Գիտահետազոտական կենտրոնի հետ, ծրագրում է իրականացնել մի նոր գիտահետազոտական աշխատանք, որը կկապի այս երկու թեմաները:

Գիտաժողովը անցավ բավականին ջերմ մթնոլորտում՝ լի բազմաթիվ հարցերով և քննարկումներով: Ներկայացված զեկույցները հիմնված էին բժշկական ոլորտի մի շարք առաջատար արտասահմանյան ամսագրերում վերջին տարիներին տպագրված հոդվածների վերլուծության հիման վրա, ինչի արդյունքում ուսանողները ստացան գիտության վերջին հայտնագործությունների մասին գիտելիքների թարմացված բազա:

Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները ապացուցեցին, որ մարդու օրգանիզմի ամենակարևոր և հզոր պաշտպան հանդիսացող համակարգին նվիրված մեր դասաժամերը ցածր կուրսերում կարիք ունեն ավելացման, ինչը և որպես առաջարկ ուսանողների կողմից ներկայացվեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Բ. Ենկոյանին:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook