Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տարբեր երկրների ուսանողները` մեկ հարկի ներքո

12.12.2014

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Բարեկամության» ավանդական տոնը։

Ուսանողներին ողջունելու էին եկել ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Իվան Պոլինսկին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը:

Միջոցառման ընթացքում ԵՊԲՀ-ում սովորող Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Լիբանանի, ԱՄՆ-ի ուսանողներն առանձին տաղավարներում ցուցադրեցին իրենց ազգային ուտեստները։

Երեկույթն ուղեկցվեց ազգային երգ ու պարով:

Միջոցառումն ավարտվեց կերակուրների համտեսումով: ԵՊԲՀ ռեկտորն ուսանողների ուղեկցությամբ մոտեցավ բոլոր տաղավարներին ու համտեսեց ուտեստները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook