Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Երևանը ավելի սերտ կապեր է ստեղծում Օքսֆորդի հետ

7.11.2014

Երևանի պետական բժշկական համալսարանի և Օքսֆորդի միջև կապը ամրապնդվեց Օքսֆորդի կրթության և զարգացման ակադեմիայի նախագահ պարոն Մոգադամի և լեզվի ամբիոնի ղեկավար Ջեքի Քուքի այցով Հայաստան: Հոկտեմբերին նրանք այցելեցին Երևանի պետական բշժկական համալսարան և անցկացրին այստեղ գրեթե մեկ շաբաթ:

Այս համագործակցությունը սկսվեց 2013-2014թթ. Օքսֆորդում կայացած բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների համար նախատեսված ծրագրերին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի և միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի մասնակցությամբ, որն էլ հանգեցրեց ԵՊԲՀ և Օքսֆորդի կրթության և զարգացման ակադեմիայի (OAED) առաջիկա համագործակցությանը՝ մասնավորապես շեշտը դնելով անգլերենի ուսուցման վրա:

Համալսարանի աշխատակազմի և ուսանողների կողմից հյուրերին ջերմ ընդունելություն ցուցաբերվեց: Հանդիպումներ կայացան համալսարանի աշխատակազմի, օտար լեզուների ամբիոնի դասախոսների, ինչպես նաև համալսարանի գիտահետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի հետ: Չափազանց արդյունավետ քննարկումների ընթացքում շեշտը դրվեց մի շարք բնագավառների բարեփոխման հնարավոր տարբերակների վրա:

Պարոն Մոգադամը և տիկին Քուքը հանդիպում ունեցան նաև ուսանողական խորհրդի փոխնախագահ Խաչատուր Մարգարյանի հետ, ով լիովին ներկայացրեց ուսանողների հետաքրքրությունները և նրանց դերը համալսարանական կյանքում` ներկայացնելով ուսանողական կենսունակ միջավայրի ևս մեկ հեռանկար:

Հյուրերը այցելեցին թանգարաններ և մշակութային մի շարք այլ վայրեր՝ ավելի խորը պատկերացում կազմելու Երևանի և ընդհանրապես Հայաստանի մշակութային ժառանգության և վերջին զարգացումների մասին: Պարոն Մոգադամը նշեց. «Մեր այցը ԵՊԲՀ չափազանց արժեքավոր էր և հաճելի: Մեզ հյուրընկալողները շատ առատաձեռն և բարի գտնվեցին մեզ ժամանակ տրամադրելու և հանդիպումների ընդգրկուն ժամանակացույց կազմելու հարցում, ինչպես նաև հնարավորություն ընձեռեցին հանդիպելու ուսանողների և աշխատկազմի հետ: Մենք՝ որպես Օքսֆորդում գործող կազմակերպություն, հետաքրքրված ենք հնարավոր համագործակցությամբ և հույս ունենք, որ կկարողանանք հնարավորինս աջակցել աշխատակազմին և ուսանողներին թե՛ Հայաստանում և թե՛ Օքսֆորդում»:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook