Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Բարձրագույն բժշկական կրթության ներկան և ապագան» խորագրով XX Ուսումնամեթոդական գիտաժողովը ԵՊԲՀ-ում

30.10.2014

Ս/թ հոկտեմբերի 27-28-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Բարձրագույն բժշկական կրթության ներկան և ապագան» խորագրով XX Ուսումնամեթոդական գիտաժողովը:

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը:

Գիտաժողովի նպատակն էր վեր հանել բարձրագույն բժշկական կրթության հիմնախնդիրները և նրանց լուծման ուղիների տեսլականների համադրմամբ ձևակերպել բարձրագույն բժշկական կրթության բարեփոխումների ընդհանուր մարտավարությունը:

Գիտաժողովի անցկացման 2 օրերի ընթացքում հնչեցին ելույթներ և զեկուցումներ՝ ԵՊԲՀ-ում ուսանողների գիտելիքների գնահատման նոր մոտեցումների, դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների, մանկաբուժության դասավանդման ժամանակակից պահանջների, մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի ուսումնական գործընթացում դիդակտիկ նյութերի օգտագործման փորձի, ուսումնական և հետազոտական աշխատանքների հնարավոր համագործակցության և այլ հարցերի շուրջ: Լսվեցին առաջարկություններ դասախոսական կազմի որակի ապահովման, առցանց կրթության ներդրման և ուսման որակի բարելավման այլ ուղղությունների վերաբերյալ:

Նշվեց, որ անհրաժեշտություն կա վերանայելու առարկայական ծրագրերը, ուսումնական պլանները՝ ապահովելով առարկաների միջև ուղղահայաց և դրա հիման վրա նաև հորիզոնական ինտեգրացիան: Ցանկացած առարկայի ուսումնական ծրագիր պետք է մասնակցի վերջնարդյունքի ձևավորման գործընթացին: Ներկայիս բարձրագույն բժշկական կրթության կարևոր բաղադրիչը պետք է դառնա ուսանողների հետազոտական աշխատանքը: Անհրաժեշտ է ձևավորել կրթություն-հետազոտական աշխատանք արդյունավետ կապը, դասախոս-ուսանող հետազոտական գործունեության ցանկացած ձևաչափ պետք է հստակ տեղաբաշխումն ունենա ընդհանուր կրթական ծրագրում:

Գիտաժողովն ամփոփվեց ս/թ հոկտեմբերի 29-ին կայացած ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանի հաշվետվությամբ, որտեղ պրոռեկտորը ներկայացրեց ուսումնամեթոդական վարչության՝ անցած 3 տարիների կատարած աշխատանքները և առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Նշենք, որ գիտաժողովը նվիրված էր ԵՊԲՀ-ի 95-ամյակին:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook