Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտի նախագահը հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում

14.10.2014

Ս/թ հոկտեմբերի 13-ին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ռադիոլոգիայի մասնաշենքի լսարանում տեղի ունեցավ ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցում էին նաև ԱՄՆ-ում Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտի նախագահ Ջո Սեմ Ռոբինսոնը և հայտնի վիրաբույժ Արթուր Գրիգորյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով մեծ ձեռքբերում համարեց նմանատիպ հանդիպումների անցկացումը և հույս հայտնեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը նյարդավիրաբուժության բնագավառում կլինի շարունակական:

Նիստի ընթացքում «Երկրագնդի գլխուղեղը և ԱՄՆ-Հայաստան նյարդահաղորդչական ուղին» («The World Brain and The United States-Armenian Neuro-fiber Tract») վերնագրով զեկույց ներկայացրեց Մերսերի համալսարանի պրոֆեսոր, Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտի նախագահ Ջո Սեմ Ռոբինսոնը:

Հայ-ամերիկյան համագործակցության ընթացքում եղած ձեռքբերումների, նվաճումների և առաջիկա անելիքների մասին խոսեց նաև անվանի վիրաբույժ Արթուր Գրիգորյանը, ով այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ գիտակոորդինացիոն խորհրդի արտահերթ նիստն անցկացվում էր «Նեյրովիրաբուժության ոլորտում հայ-ամերիկյան 10-ամյա համագործակցության արդյունքների ամփոփումը» թեմայի շրջանակներում:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook