Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոն

Հիմնադրման տարեթիվը` 1963թ.


Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Սիմոն ժիրայրի Փխրիկյան, բ.գ.թ., դոցենտ


Պատմություն

Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի քիթ - կոկորդ - ականջ հիվանդությունների ամբիոնը կազմավորվել է 1963 թվականին: Ամբիոնի հիմնական խնդիրն է եղել բժիշկ - օտորինոլարինգոլոգների հետդիպլոմային ոսուցման անցկացումը: Հիմնադրման պահից մինչ 1992 թվականը ամբիոնը գործել է բժիշկների վերապատրաստման Երևանի պետական ինստիտւտի կազմում: Այդ տարիների ընթացքում ամբիոնում, Հայաստանի օտորինոլարինգոլոգների հետ մեկտեղ, ուսում են անցել Սովետական Միության տարբեր ծայրերից հարյուրավոր մասնագետներ: 1992 թվականին բժիշկների վերապատրաստման Երևանի պետական ինստիտւտը վերակազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտւտի, որի կազմում քիթ - կոկորդ - ականջ հիվանդությունների ամբիոնը բարեհաջող շարունակել է աշխատանքը: Ամբիոնի հիմնական կլինիկական բազաները տեղակայված են երեք բազմապրոֆիլային բժշկական կենտրոններում:


Ուսուցում

1994 թվականից մինչ այժմ քիթ - կոկորդ - ականջ հիվանդությունների ամբիոնում մասնագիտացել են ավելի քան 76 կլինիկական օրդինատորներ, վերջին 5 տարվա ընթացքում ուսուցում են անցել 96 բժիշկ օտորինոլարինգոլոգներ, 439 ընտանեկան բժիշկներ, 68 ընտանեկան ատամնաբուժներ, ընտանեկան բժշկության 20 կլինիկական օրդինատորներ, ԼՕՌ-բաժանմունքների և կաբինետների 25 բուժքույրեր, ինչպես նաև 454 ընտանեկան բժիշկների բուժքույրեր:



Գիտահետազոտական աշխատանքներ


Համագործակցություն

  1. - ФГБУ НКЦ оториноларингологии РФ, профессор Дайхес Николай Аркадьевич
  2. - Клиника болезней уха, горла и носа Первого МГМУ им. И.М. Сеченова РФ, профессор А.С. Лопатин
  3. - Институт отоларингологии им. проф. О.С. Коломийченко АМН Украины, Академик Заболотный Дмитрий Ильич
  4. - ЦКБ, Москва, профессор Владимир Сергеевич Козлов

- Оториноларингологическая Университетская Клиника, г. Майнц, Профессор, почетный Доктор Вольф Манн.

- Dept. of Otorhinolaryngology Krankenhaus Hietzing, Viena, Austria.

Prim. Univ. Doz. Dr. Herwig Swoboda


Ամբիոնի աշխատակազմ

Փխրիկյան Սիմոն Ժիրայրի Ամբիոնի վարիչ
Մուրադյան Արտուր Մուշեղի Դոցենտ
Արզումանյան Գայանե Ռոբերտի Ասիստենտ
Հովհաննիսյան Սեյրան Ալեքսանդրի Ասիստենտ
Հայրապետյան Աննա Ազատի Ասիստենտ
Հայրապետյան Արմեն Վլադիմիրի Ասիստենտ
Վերեշչագինա Իզաբելլա Վիկտորի Ավագ լաբորանտ
Սոկոլյան Կարեն Վլադիմիրի Ավագ լաբորանտ
Մուրադյան Կարեն Արտուրի Ավագ լաբորանտ


Հասցե

I - Սուրբ Աստվածամայր ԲԿ, Արտաշիսյան փող., 46ա շենք,
Հեռ: +374 10 46 09 55


II - Արաբկիր-Զեյթուն ԲԿ, Հր. Ներսիսյան փող., 7 շենք,
Հեռ: +374 10 24 97 94


III - քաղաքային 3-րդ կլինիկական հիվանդանոց, Ձորափի փող., 40 շենք,
Հեռ: +374 10 53 71 50


 

Find us on Facebook