Հարգելի՛ գործընկերներ և ուսանողներ
Տեղեկացնում ենք, որ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում արդեն գործում է ԱՐԵՆԱ համակարգչային լսարանը:
Լսարանից կարող են օգտվել ԵՊԲՀ աշխատակիցները և ուսանողները՝ ստուգվելուց և գրանցվելուց հետո:
Լսարանում ապահովվում են՝
- համակարգչի (սեփական կամ համալսարանական) և ինտերնետի (այդ թվում՝ WiFi-ի միջոցով) օգտվելու հնարավորություններ,
- նյութերի տպագրում,
- նյութերի սկանավորում,
- համալսարանի կողմից անդամագրված համացանցի ուսումնական (eGranary) և բժշկական (UpToDate) ծառայությունների հասանելիություն,
- համալսարանի ամբիոնների կողմից տրամադրված ուսումնական և այլ նյութերից օգտվելու հնարավորություն:
Աշխատանքային ժամերն են՝ 9:00-15:00-ը: