Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տոնդ շնորհավո՛ր, սիրելի՛ ուսուցիչ

3.10.2014

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անունից շնորհավորում ենք «Հերացի» ավագ դպրոցի և հանրապետության բոլոր կրթօջախների ուսուցիչներին՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ:

Բոլոր ժամանակներում մեր գոյության անսասան հիմքը եղել է դպրությունը: Եվ մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր ու հարգալից տեղը։

Տարիներ շարունակ հայ մանկավարժը կրել է ոչ միայն Հայաստանի կրթության հիմնական բեռը, այլև եղել է նորանկախ պետության հիմնական շարժիչ ուժերից մեկը:

Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր էլ Ձեզ է վստահված սերունդների կրթության բարդ և պատասխանատու գործը: Այդ գործում պահանջվում է անմնացորդ նվիրում և քաղաքացիական բարձր պատասխատվություն, քանի որ Դուք ոչ միայն կրթում, այլև մեր երկրի համար արժանի քաղաքացի և հասարակության համար պիտանի մարդ եք դաստիարակում:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր անչափ բարդ ու պատասխանատու գործում:

Երևանի Մխիթար Հերացու անվան

պետական բժշկական համալսարան

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook