Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում պարգևատրեցին բազմավաստակ հոբելյարներին

1.10.2014

Երեկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստին մեծարում էին ԵՊԲՀ բազմավաստակ հոբելյարներին, ինչպես նաև վերջերս պետական բարձր պարգևների արժանացած աշխատակիցներին:

Գիտակրթության և գործնական առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե շքանշանով պարգևատրվեց ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Իոսիֆի Աղաջանովը:

Գիտակրթության և գործնական առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 85-ամյակի կապակցությամբ կապակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Ջանիբեկ Ղազարի Գևորգյանը:

Գիտակրթության և գործնական առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 90-ամյակի կապակցությամբ կապակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց նախկինում ԵՊԲՀ լատիներեն և օտար լեզուների ամբիոնի դոցենտ Հակոբ Թորոսի Առաքելյանին:

Գիտակրթության և գործնական առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց ԵՊԲՀ թերապիայի թիվ 2 ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Եղիշի Նազարեթյանին:

Ռազմական բժշկության ոլորտում և ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեց պրոֆեսոր Բենիկ Նիկոլայի Հարությունյանը:

Բոլոր պարգևատրվածները շնորհակալական խոսքեր ասացին և հավաստիացրին, որ այսուհետ էլ իրենց ողջ եռանդն ու կարողություններն են ներդնելու սիրելի բուհի և գիտության զարգացման կարևորագույն գործում:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook