Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Ֆարմա Արմենիա 2014» դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը

26.09.2014

Ս/թ սեպտեմբերի 26-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Հայաստանի դեղագործության ոլորտի գլխավոր տարեկան միջոցառումը՝ «Ֆարմա Արմենիա 2014» դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ միություն), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամը՝ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն էր՝ STADA CIS ընկերությունը։

Համաժողովին հրավիրված էին ոլորտի հայտնի գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը և ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացրեց «Դեղերի կարգավորման ոլորտի բարեփոխումները և հեռանկարները», իսկ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը՝ «Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության գործիքակազմը»։

Նշենք, որ համաժողովը տևեց 2 օր, և միջոցառման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին ոլորտի խնդիրների և ձեռքբերումների վերաբերյալ դասախոսություններ:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook