Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում անցկացվեց ստոմատոլոգների «Այ-Էս-Դի Շաբաթ 2014» միջազգային ֆորումը

18.09.2014

Ս/թ սեպտեմբերի 12-14-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Այ-Էս-Դի Շաբաթ 2014» խորագրով ստոմատոլոգների միջազգային ֆորումը, որը կազմակերպվել էր «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» նախագծի թիմի և գործընկերների կողմից՝ ԵՊԲՀ-ի աջակցությամբ:

Ֆորումին հրավիրված էին մոտ մեկ տասնյակ դասախոսներ Վրաստանից, Ռուսաստանից, Արցախից, Գերմանիայից, Իտալիայից, ինչպես նաև ՀՀ մարզերից և Երևանից:

Կազմակերպվեցին նաև ձեռքի հմտության դասեր, որոնց մասնակցեցին տասնյակ ստոմատոլոգներ:

Ֆորումին զուգահեռ անցկացվեց նաև ստոմատոլոգիական նյութերի և սարքավորումների ցուցահանդես, որին մասնակցեցին մի շարք առաջադեմ ընկերություններ (Dimax-Ray, GDC, NV Dental, Biochem, Karen Dental Laboratory, X Plan, Nearmedic, Alfa Stom):

Միջոցառումն անցավ շատ հագեցած և ակտիվ:

Նշենք, որ ֆորումի անցկացման նպատակն էր՝ ստեղծելով հարթակ մասնագետների շփման և փորձի փոխանակման համար՝ զարգացնել ստոմատոլոգիան, այսինքն՝ մարդկանց գեղեցիկ ժպիտ պարգևելու արվեստը:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook