Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տեղի ունեցավ Տեմպուսի ՎԵՐԻՏԱՍ ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը

10.09.2014

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Տեմպուսի ՎԵՐԻՏԱՍ ծրագրի հերթական հանդիպումը, որը նվիրված էր Ծրագրի հաջորդ քայլերին, մասնավորապես նոյեմբերի 3-5-ը Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի համալսարանում կայանալիք «Ճանապարհային քարտեզ»-ի վերաբերյալ վերապատրաստմանը:

Հանդիպման ընթացքում կազմվեց խումբ, որի նպատակն է ԲՈՒՀ-երի կողմից արված աշխատանքների արդյունքում կատարված վերլուծությունների հիման վրա վերհանել այն խնդիրները, որոնք ունեն ԲՈՒՀ-երից յուրաքանչյուրը: Վերլուծությունների հիման վրա պետք է կազմվեն համապատասխան ուղեցույցներ, որոնք պետք է քննարկվեն Հայդելբերգում կայանալիք հանդիպման ընթացքում:

Հանդիպման երկրորդ մասում քննարկվեցին Հայդելբերգի համալսարան մեկնելու վերաբերյալ կազմակերպչական հարցեր:

Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանը 2014-2016թթ-ին հանդիսանում է ԵՄ Տեմպուս ՎԵՐԻՏԱՍ (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի համակարգողը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook