Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ աշխատակիցներն արժանացան պատվավոր կոչումների

22.09.2014

Երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվեցին պետական բարձրագույն պարգևներով, շնորհվեցին նաև պատվավոր կոչումներ:

Պատվավոր կոչումների արժանացան նաև Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4 աշխատակիցներ: Եվ այսպես.

  1. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև առողջապահության բնագավառում և բժշկագիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միսակի Միրիջանյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:
  2. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև առողջապահության բնագավառում և բժշկագիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր միկրովիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:
  3. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Արտաշեսի Բեգլարյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
  4. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հովհաննես Գևորգի Զոհրաբյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ ստացած պատվավոր կոչումների կապակցությամբ և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook