Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պատվո բարձր շքանշանների հանձնում՝ Մայր Աթոռում

10.09.2014

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջատար մասնագետներին շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև գիտական և առողջապահական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց հայտնի բժիշկ-դեղագետ, հանրապետության դեղաբանության դպրոցի հիմնադիր, մանկավարժ և հասարակական գործիչ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ԵՊԲՀ նախկին ռեկտոր, այժմ՝ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, միջազգային ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Վիուլեն Հակոբյանին:

ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը և ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը պարգևատրվեցին «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններով:

Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ ստացած պատվո բարձր պարգևների կապակցությամբ և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովրդի բարօրության:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook